▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ավտոբուսում էի, ապա տոմսս ո՞ւր է.Արմեն Ռուստամյան

«20 տարի ձևավորեցինք հակահամակարգ, որն արդեն հոտել է»,-ԱԺ-ում անդրադառնալով պատգամավորների 1/3-ի կողմից  ներկայացրած «2011թ. պետական պարտքի և գազի գների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով» ստեղծելու մասին նախագծին` ասաց «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի խոսքով էլ` այս ամենի մասին խոսել են 4 տարի առաջ:

«Հիմա ասում եք` շուտ ասեիք` կարող է ավելի մանրամասն քննեինք և արձագանքեինք ձեր առաջարկին, կներեք, բայց, մենք հիմք չունեինք հավատալու այդ անկեղծությանը»,-ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով. «2010 թվականին ՀՅԴ-ն հարց բարձրացրեց, որպեսզի ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով` ուսումնասիրելու ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը:

Հիմա դուք ասում եք` այս ի՞նչ հարց եք բարձրացնում, շուտ բերեիք, կուսումնասիրեինք և միասին կաշխատեինք: Այն ժամանակ ասացիք, որ, եթե չի ստեղծվել հանձնաժողով, ուրեմն չկա դրա անհրաժեշտությունը: Ասացինք` կներեք, ձեր ասածը հիշեցնում է մի անեկդոտ. Մեկը իջնում է ավտոբուսից, հսկիչն ասում է` տոմսդ ո՞ւր է: Սա պատասխանում է, թե ավտոբուսից չի իջել: Ասում է` ոնց թե ավտոբուսից չես իջել, ես նոր տեսա: Ասում ա, լավ, արի հասկանանք, եթե ավտոբուսում էի, ապա տոմսս ո՞ւր է: Հիմա այս վիճակն է. եթե դրա անհրաժեշտությունը կա ու չենք ստեղծել, ուրեմն ինչո՞ւ չենք ստեղծել: Այս տրամաբանությամբ մինչև ո՞ւր պետք է շարժվենք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին