▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այս ծրագիրը չիրականացվեր, ևս 14 հուշարձան կքանդեին.Ճարտարապետ

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր էին ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:

«Ծրագիրն իրակակացնելու համար ներդրվելու է 120-150 միլիոն դոլար: Մարտ ամսին կներկայացնենք մանրակերտն ամբողջությամբ, որպեսզի դրվի հանրային քննարկման: Շենքերի քանակը 30-նն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ նշելով, որ խնդիր չի դրել մի տեղ հավաքել ապամոտնաժված բոլոր շենքերը.

«Եթե այս ծրագիրը չիրականացվեր, ևս 14 հուշարձան կքանդեին, ոչ թե կապամոնտաժեին: Ես միջավայր եմ վերականգնում, որ թոռս մեծանա ու տեսնի, որ 19-րդ դարում Երևանը նման տեսք է ունեցել: Վերականգնված տները բնակելի չեն լինելու: Ցանկանում եմ, որ լինի հասարակական, մշակութային կենտրոն, ներկայացվեն հայկական գորգերը, խեցեգործությունը, արծաթագործությունը, լինեն ցուցասրահներ: Ստեղծվում են հարմար պայմաններ, որ ժողովուրդը տարին 12 ամիս այստեղ անցկացնի»,-մանրամասնեց ճարտարապետը:

Եվ, քանի որ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում է լինելու «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը, ապա Լևոն Վարդանյանը նկատում է՝ 

«Ուզենք-չուզենք զբոսաշրջիկները մտնելու են: Իսկ նրանց հետաքրքրում է գորգը, գինին...»:

Նշենք, որ աշխատանքներն ավարտելու վերջնաժամկետը 5 տարին է:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին