▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այսօրվա գազելներն ունեն այդ հնարավորությունները, ուրեմն նոր ցանցի ներդրմումն անիմաստ է. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի՝  ավտոբուսների  վերաբերյալ հայտարարությանը։

«Նրա հայտարարություններն ունեն քաղաքական դրդապատճառ, դա դիլետանտություն է։ Ցանկացած մեկը կարող է փնտրել ու գտնել բազմաթիվ մակնիշի ավտոբուսներ, որոնք համապատասխանում են այդ պարամետրերին»,- «Ա1+»-ին հետ զրույցում ասել է Հակոբ Կարապետյանը:

Երևան քաղաքի տրանսպորտային նոր ցանցի նախագիծը նախատեսում է երթուղում ունենալ նոր ու հարմարավետ ավտոբուսներ՝ հրաժարվելով միկրոավտոբուսներից՝ գազելներից։

Այսօր արդեն քաղաքապետարանի կողմից գործարկվել է 100 նոր ավտոբուսների ձեռք բերման մրցույթը, որին մասնակցում է 2 կազմակերպություն։

Երևանի  ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը անդրադառնալով հայտարարված մրցույթին՝ ահազանգել  էր՝ քաղաքապետարանը իրականում գնելու է նոր գազելներ, քանի որ ներկայացված պահանջները համապատասխանում են գազելների պարամետրերին։

Հակոբ Կարապետյանը նշել է մի քանի հիմնական չափորոշիչներ, որոնք պարտադիր պայման են ավտոբուսների համար՝ հաշմանդամության սայլակների տեղաշարժման հարմարանք, սրահի բարձրություն, որի դեպքում ուղևորը կարող է հանգիստ կանգնել, օդափոխության համակարգ, երթուղու էլեկտրոնային քարտեզ և այլն։

«Եթե այսօրվա գազելներն ունեն այս հնարավորությունները, ապա տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացն անիմաստ է։ Այս տարի առանձնահատուկ է, քանզի համայնքը իր միջոցներով է գնելու ավտոբուսները»,- ասել է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին