▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե բարկանում ես, ուրեմն ճիշտ չես.Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանին.a1plus.am

 

a1plus.am-ը գրում է. Կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնության շուրջ աշխատանքները շարունակվում են, եւ այս պահին լուծում դեռեւս չկա: Այսօր ԱԺ-ում մեկ ժամից ավելի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ավելացնելով. «Այս քառօրյայում այս հարցը դեռ հասունացած չէ, դեռ աշխատում ենք նախաձեռնության բովանդակային, մարտավարական մասով»:

Ինչ վերաբերում է ԵԿՄ համագումարին, գազի ու կենսաթոշակային պարտադիր վճարումների մասին հարցուպատասխանի ժամանակ, Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերին, որոնցից մեկից նա ակնհայտ բարկացել էր, Արմեն Ռուստամյանը նկատել է. «Կեսար, եթե դու բարկանում ես, ուրեմն ճիշտ չես, Սերժ Սարգսյանն ինքն էլ զգաց, որ բարկանում է, ասաց` չէ, ես չեմ բարկանում, ես ուղղակի ուզում եմ, որ այս էմոցիաները փոխանցեք ձեր շրջապատին: Ես ավելի շատ բարկություն տեսա: Դա արդեն նշանակում է, որ լավ չէ մեր վիճակը, եւ մեր նախագահն արդեն այդ բարկության մեջ է: Ինձ թվում է` Սերժ Սարգսյանին թյուրիմացության մեջ են գցում իր շրջապատում գործող, այսպես կոչված, մասնագետները. նա ինքը պարտավոր չէ խորությամբ բոլոր մասնագիտական նյուանսները պատկերացնել ու գնահատել` որպես մասնագետ: Ուրեմն ինքը շատ է հավատում իր խորհրդականներին, որոնց մենք տեսնում ենք այստեղ` ԱԺ-ում: Դե թող գան մեզ հետ խոսեն` ադեկվատ, հոդաբաշխ պատասխաններ տան. խորհրդատուները գալիս են այստեղ, ձախողվում են` 25-30 հարց ենք տալիս, 15-20 տոկոսն են հազիվ պատասխանում: Երկրի ղեկավարն այսօր պետք է 2 կողմին էլ լսի ու դատավորի դեր ստանձնի, պետք է վերականգնի իր արբիտրի դերը, այլ ոչ թե կողմ լինի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին