▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Քաղաքապետարանի ղեկավար կազմը չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարի գումարը. Նարեկ Թադևոսյան

Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 29-ին կունենանք մոտ 3600 դեպք. Թորոսյան

Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին

«Սասնա ծռերն» առաջարկում է փոխհատուցել վարձակալությամբ բնակվողների վարձավճարը

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյան

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ

Կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք՝ Արցախում

ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

Մենք կօգնենք Ձեզ հասկանալու... Էդմոն Մարուքյան

Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի. Հրանուշ Խառատյան

Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս. Հայկ Մարության

ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի հետ լքել են շենքը

Պետության աջակցությունը ՓՄՁ-ներին, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՔԾ-ի և ՀՀ-ի

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը

Կարագի, ձեթի, խնձորի գները շարունակում են նվազել, հացի գինն անփոփոխ է. խոզի միսը մարտին. . .

Մանրամասները առաջիկայում․ Ահարոնյանը՝ ԱԱԾ-ի և ՆԱՎ-ի համատեղ միջոցառման մասին

Երևանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել

Չինաստանից Հայաստան են բերվել մեծաքանակ բժշկական պարագաներ

Կարևոր տեղեկություն ՌԴ-ում աշխատանքը կորցրած և դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների համար

ԱԱԾ մեծ թվով ծառայողներ այցելել են Ոստիկանության բաժանմունք, թույլ չեն տալիս պետին, տեղակալին. . .

Խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված, սակայն վաղ է խոսել այդ մասին․փոխվարչապետ

ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը

4 նոր դեպք Արարատի մարզում. 80-ամյա պացիենտը մահացել է Արտաշատի բժշկական կենտրոնում. մարզպետ

Այս ամենը ամեն օր ու բացառապես բոլորին է հասնում`թե Նորքում բուժվողներին, թե տարբեր. . .

Այս գիշեր բավականին լարված էինք. Նիկոլ Փաշինյան

Ինձ զանգած կինը լացակումած պատմեց, որ իր և իր նման շատերի ընտանիքները սովի են մատնված․ Վարուժան Ավետիսյան

Այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է․ Նիկոլ Փաշինյան

Հաստատված կորոնավիրուսով արցախցու վիճակը կայուն է. Արցախում թեստավորվել է ևս 3 անձ

Կորոնավիրուսից 80-ամյա տղամարդ է մահացել. դեպքերի ընդհանուր թիվը` 921

Ավագ Հինգշաբթի․Մտորումներ

Տույժ-տուգանքների մասին

Սա՝ ի կատարում իմ նախահեղափոխական խոստման․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված 4–ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան

500 հազար դրամը նախարարի համար քիչ է. Լենա Նազարյան

«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար

Յա դուռը ճռա, յա ինքը հոդված գրի. Աշոտյան

Ավագ Չորեքշաբթի․ Մտորումներ

Դավիթ Խաժակյանը պատրաստ է դառնալ Հանրային ՀԸ էջի «ադմին» եւ հեռացնել այնտեղից հայհոյանքները

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական. . .

«Ելակը մտավ զորամաս». Նիկոլ Փաշինյան

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել

«Սա իսկական աղետ էր, իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար». Գագիկ Սուրենյան

Սպասի հակագազս հագնեմ՝ նոր կփռշտաս․․․Վանաձորցի կինը՝ ոստիկանին

Հայկ Մարությանը դիմակով է մասնակցում Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություններին

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը. Ավինյան

Նոր առաջարկություններ` պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով

«Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը»

Մասիս Մայիլյանը սկսեց խաղաթղթերը խառնել. տղամարդը պետք է ընդունի իր պարտությունը. Հրանտ Բագրատյան

Եթե չգտնեմ իմ երկրորդ կեսին, ապա անպայման երեխա կունենամ. Ագնեսա Շահնազարյան

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանին շատերը գիտեն ինչպես թատրոնում, այնպես էլ հեռուստասերիալներում ստեղծած վառ կերպարներով: Դերասանուհին որոշում էր  կայացրել hեռանալ Հայաստանից, հաստատվել Մոսկվայում և վերջակետ դնել դերասանի մասնագիտությանը:  Սակայն որոշ ժամանակ Մոսկվայում ապրելուց հետո հասկանում է, որ իր կոչումը դերասանուհի լինելն ու Հայաստանում ապրելն է: Asekose.am-ը զրուցել է դերասանուհու հետ Հայաստան վերադառնալու պատճառների, էկրանային դադարի, առաջարկներ չունենալու,  իր կողքի տղամարդու տեսակի, մայրանալու որոշման մասին և ոչ միայն:

Որոշեցի վերադառնալ այնտեղ, որտեղ ես քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձել եմ Ագնեսա Շահնազարյան

Մեկ անգամ ընդմիշտ փորձել եմ հեռանալ Հայաստանից ու բնակություն հաստատել Մոսկվայում: 1 տարուց ավել մնացի այնտեղ,  սկսել էի իմ սեփական գործը: Սակայն չդիմացա այնտեղ, հասկացա, որ իմ կոչումն է դերասանուհի լինել, ըստ իս՝ ես դրա համար եմ լույս աշխարհ եկել: Դերասանական գործունեությունս այնտեղ շարունակելու հնարավորություն, միգուցե, կունենայի, սակայն ես շատ իրատես եմ և հասկանում եմ, որ դա ինձանից տարիներ կպահանջի, իսկ ես արդեն կայացած դերասանուհի եմ Հայաստանում: Կարող էի, իհարկե, ամեն ինչ զրոյից սկսել, սակայն գիտակցում էի, որ, հնարավոր է՝ այնտեղ չհասնեմ այն ամենին, ինչ այստեղ ունեմ: Ես այնտեղ ունեի իմ գործը, սակայն չէի զբաղվում սիրածս աշխատանքով, հետևաբար՝ հոգեկան բավարարվածություն չէի ստանում, իսկ դա ստեղծագործ մարդու համար ամենից կարևորն է: Վերջին օրը, երբ արդեն հստակ որոշում էի կայացրել, որ պիտի վերադառնամ, մորս հետ նոր ներկայացումից խոսելիս զգացի, որ ֆիզիկապես լավ չեմ, քթիցս սկսեց արյուն հոսել: Զգացի, որ կարոտս արդեն խախտում է, և որոշեցի վերադառնալ այնտեղ, որտեղ ես քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձել եմ Ագնեսա Շահնազարյան:

Ցավոք, այդ ոգևությունը կարճ տևեց 

Այս պահին զբաղված եմ իմ մոնոներկայացման մեջ, որի համար «Արտավազդ» մրցանակաբաշխության համար ստացա «Տարվա լավագույն  դերասանուհի»: Այդ մրցանակն ինձ համար իրոք շատ կարևոր էր, այն ինձ նորից աշխատելու ցանկություն տվեց: Իմ տեսակի դերասանը միշտ գոհ է իր արածից, սակայն մրցանակները դերասանի համար կարևոր են այնքանով, որ դրանք նրան հնարավորություն են տալիս գնահատված զգալ իրեն: Ոգևորվածությանս չափ ու սահման չկար, քանի որ նոմինացված դերասանուհիները շատ էին: Մրցանակաբաշխության նախորդ օրը Մշակույթի նախարարությունն ինձ ոսկե մեդալ շնորհեց, որը շատ անսպասելի էր: Չեմ կարող նկարագրել այդ պահին ունեցածս ապրումները, երբ հասկացա, որ աշխատանքս գնահատվել  է:, աննկատ չի մնացել: Ցավոք, այդ ոգևությունը կարճ տևեց, քանի որ սկսվեց քառօրյա պատերազմը: Ես նույնիսկ նոր երկայացում էի պատրաստել «Արմոնո» միջազգային փառատոնի համար: Լինելով չափազանց զգայուն մարդ՝ չկարողացա շարունակել, որովհետև անընդհատ մտովի ռազմի դաշտում էի, շատ ծանր ապրումներ ունեցա այդ ընթացքում: Հասկանում էի, որ այդ շրջանում ոչ մեկին պետք չէ այդ ներկայացումը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ հեռուստատեսային առաջարկներ չունեմ

Տևական ժամանակ է, ինչ այլևս էկրաններին ինձ չեն տեսնում: Հեռուստատեսային այս դադարը պայմանավորված է նրանով, որ ինձ զարմանալիորեն չեն զանգահարում: Սկզբնական շրջանում որոշել էի մի քիչ դադար տալ, քանի որ դա պետք է թե՛ դերասանին, թե՛ հեռուստադիտողին: Սակայն, ցավոք, արդեն երկրորդ տարին է, ինչ հեռուստատեսային առաջարկներ չունեմ: Ես չեմ կարող ասել, թե որն է դրա պատճառը, թերևս այն, որ դերասանուհու իմ տեսակը պետք չէ, թեև ուզում եմ նշել, որ ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել: Միայն կարող եմ ասել, որ ես  հաստատ ապաշնորհ դերասանուհի չեմ: Եթե այս պահին առաջարկներ ունենամ, մեծ սիրով կընդունեմ: Հեռուստատեսություն աշխատելու, էկրաններին երևալու մեծ կարոտ կա, քանի որ եթե դերասանը չի աշխատում,  նա ժանգոտում է: Սակայն ոչինչ չեմ պլանավորում, քանի որ հաճախ ոչինչ չի իրականանում:

Զգացմունքայնությունս չափից շատ է, ինչն ինձ հաճախ խանգարում է 

Կերտածս կերպարներիցս ամենաշատն ինձ հոգեհարազատ էր Սոֆայի կերպարը «Ուր է իմ տղամարդը» սերիալում, քանի որ նրա մեջ ինձանից շատ բան կար. շատ պայծառ կերպար էր: Ես երբեք չեմ կարող հերոսուհի խաղալ, ծիծաղելի կլինի, եթե մտածեմ, որ կարող եմ օրինակ Ջուլիետ խաղալ: Մեծ ցանկություն ունեմ Լեդի Մակբեթի խաղալու: Առհասարակ, բոլոր դերերիս մեջ դնում եմ այն, ինչն ինձ համար ճիշտ է ու տեղին: Ես ինքս շատ էմոցիոնալ մարդ եմ, ինչն էլ էկրանից փոխանցվում է: Դա նաև այն բանից է գալիս, որ իմ տեսակով շատ մարդասեր եմ, զգացմունքային: Ինձ երբեմն թվում է, որ զգացմունքայնությունս չափից շատ է, ինչն ինձ հաճախ խանգարում է: Սակայն աշխատանքի ժամանակ ամեն ինչ վերահսկում եմ, զբաղվել եմ նաև ադմինիստրատիվ գործով, եղել եմ մի քանի նախագծերի ադմինիստրատոր, աշխատել եմ Հովոյի ու Ռաֆոյի հետ, և  այդ ընթացքում  իմ փոքրիկ նկատողություններն անգամ շատ նորմալ էին ընդունվում:

 Աովորել եմ տղամարդու բացակայությանը

 Այս պահին իմ անձնական կյանքում որևէ նորություն չկա: Այդ ուղղությամբ բոլորովին չեմ մտածում, որովհետև տարիքի հետ դարձել եմ չափազանց բծախնդիր: Իմ կողքի տղամարդը պետք է առաջին հերթին լինի ինտելեկտուլ: Ինձ համար կարևոր է, որ այն տղամարդը, ում հետ պետք է կյանքի ճանապարհ անցնեմ, զարգացած ու կարդացած լինի: Տեսակով պետք է ուժեղ լինի, որ ես՝ լինելով ուժեղ կին, նրա կողքին ինձ թույլ, ինչու չէ նաև անօգնական զգամ: Ես կենցաղային հետ կապված կարողանում եմ անել այն ամենը, ինչ տղամարդու գործ է, քանի որ սովորել եմ տղամարդու բացակայությանը: Ցավոք, մեր ժամանակներում նման տղամարդիկ չկան:

Եթե չգտնեմ իմ երկրորդ կեսին, ապա անպայման երեխա կունենամ

Գալիս է մի տարիք, երբ կանայք, իրենց կողքին չունենալով տղամարդ, որոշում են կայացնում երեխա ունենալ: Ես երբևէ չեմ քննադատել նման կանանց, հակառակը՝ ճիշտ են արել: Այդ առումով դեռ ժամանակ ունեմ (ծիծաղում է): Ճիշտ է, կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխա պետք է լիարժեք ընտանիքում մեծանա, զգա և՛ հոր, և՛ մոր ջերմությունը, սակայն եթե չգտնեմ իմ երկրորդ կեսին, ապա անպայման երեխա կունենամ, քանի որ, ի վերջո, կնոջ ամենամեծ առաքելությունը մայրանալն է: Ունեցածդ ոչ մեկին պետք չէ, եթե չունես կյանքիդ կարևորագույն ստեղծագործությունը: Այս պահին երազանքս ընտանիք կազմելն ու մայրանալն է:

Մի մեծ ցանկություն ունեմ այս պահին 

Մի մեծ ցանկություն ունեմ այս պահին, որ երբևէ պատերազմական վիճակ մեր երկրում չլինի: Զինվորներն, ովքեր այսօր սահմանում պայքարում են մեզ համար, մեր երկրի համար, թող խաղաղ ծառայեն: Միակ երազանքս հիմա այն է, որ խաղաղություն լինի, ամեն առավոտ չկարդամ, չլսեմ, որ զինվոր է զոհվել, կրակոց է եղել, մարդիկ ռմբակոծության տակ են ապրում: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին