Ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը ներկայացրեց «Հանրային ձայնից» Վահան Ավագյանը՝ որպես պատճառ բերելով նիստերից ու քվեարկություններից բացակայելը: «Ես ցուցակում հայտնվել եմ Վարդան Ղուկասյանի կամքով: Եթե չլիներ Ղուկասյանը՝ անգամ հայհոյողներով, դու էստեղ նստած չէիր լինի: Անշնորհակալությունը լավ բան չէ: Կերակրող բռի մեջ չեն թքում»,- իր ելույթում ասաց Գինոսյանը՝ դիմելով Ավագյանին: Գինոսյանն ու Խուդավերդյանն ընտրվել էին «Հանրային ձայն»-ի ցուցակով: Ավագանիում 7 ձայն ունեցող ուժը, սակայն, ընտրություններից հետո պառակտվեց. մի կողմում Վահան Ավագյանն է, մյուս կողմում՝ Վարդան Ղուկասյանը: Մանդատից զրկվողները Ղուկասյանի թևից են: Դիտեք նաև՝ |
«Եթե չլիներ Վարդան Ղուկասյանը, դու էստեղ չէիր լինի. կերակրող բռի մեջ չեն թքում». Անուշ Գինոսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet