Այս օրերին սաստիկ համարձակ մի խիզան /չգիտեմ ինչ սեռի/ հաջողացրել էր ընկերության զանգվածային առաջարկների ծխածածկույթի տակ սողոսկել ընկերներիս շարք: Բայց դա՝ դեռ պատմության մի մասն է: Վերջին օրերին ՖԲ-ից իմ բացակայության ժամանակ նա հաջողացրել էր պատս դարձնել ոչ միայն ՕԵԿ-ի կենտրոնական գրասենյակը ու մոլեռանդորեն գովերգել ԱԺ ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեվոնին, այլեւ մաղձ թափել հազար տարվա լավ ընկեր Թագուհի Թովմասյանի հասցեին: Սույն գենդերային ակտիվությունը հարկադրված էի անհապաղ կասեցնել՝ մաքրազարդելով ընկերներիս ցուցակը: Դա արեցի ոչ միայն Թագուհուն ու նրա պրոֆեսիոնալ աշխատանքը մեծապես գնահատելու պատճառով, այլ մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնելու, որ եթե դիմակների տակ «առյուծաբարո» /ինչպես կասեր Հովհաննես Մարգարյանը՝ կապ չունի՝ արու թե էգ/ կատու ճղելը խալխի պատին դեռ մի կերպ տանելի է, ապա թույլ չեմ տա իմ պատի վրա Հովիկ Աբրահամյանի ասած մաղձը թափել լավ ընկերներիս հասցեին ու Սերժ Սարգսյանի ասած՝ գաղջացնել պատս եւ օդս:
Սա նաեւ գրում եմ իմ ընկերների ցուցակում ընդգրված որոշ անհայտ մարդկանց համար. խնդրում եւ պահանջում եմ, իմ պատը չօգտագործել պետքարանային պաստառապատման անհաջող փեշակը ցուցադրելու համար: