Երեխեք ջան, մի բան ասեմ, չգիտեմ, թե ինչպես կհասկանաք, բայց ասեմ էլի
Ես, եթե ինձ ինչ-որ մեկից բարձր եմ դասում, երբեք չեմ համեմատվում, իսկ եթե ինչ-որ մեկն էլ համեմատում է, մինչև սրտիս խորքը վիրավորվում եմ, բայց ցույց չեմ տալիս: Եթե սկսում եք հեգնելու փոխարեն` ծաղրել, ուրեմն ձեզ հավասար կամ ձեզանից բարձր եք համարում ենթագիտակցորեն. բոլոր դեպքերում է դա այդպես :
Եթե ես իմ էջին հարևան պետություններին հայհոյող ու ծաղրող նկարներ կամ նյութեր չեմ դնում, դա չի նշանակում, որ ես տոլերանտ եմ կամ հայրենասեր չեմ, այլ` ես չեմ կարող այդքան իջնել, անկախ ինձանից` համեմատվել նրանց հետ ...
Ասածս ինչ է-նստած տեղից հայհոյելուց, ծաղրելուց հեշտ բան չկա, ավելի բարդ է լուռ ու հանգիստ գործ անել ու գործով հաղթել, իսկ լուրջ գործ արած մարդը չի ծաղրում. ոչինչ չարածն է մեծ-մեծ հոխորտում: Մի իջե'ք, մի համեմատվե'ք, եթե կարող եք, գործո'վ ապացուցեք, որ դուք ավելի լավն եք ...հավատացե'ք` դա ավելի վեհ է, ավելի վերևից է, ավելի նվաստացնող է, քան լեզվակռիվը ... մի իջեք այդքան, նմանվում եք նրանց ոճին, իսկ նրանց հենց դա է հարկավոր....կներեք իհարկե:
Եթե հարևան պետություններին հայհոյող նկարներ չեմ հրապարակում` չի նշանակում, թե հայրենասեր չեմ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet