▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 13.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ցանկանում, պետք է համագործակցի Բաքվի դատական ​​գործընթացի հետ»․ Հաջիև

Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվի դատական ​​գործընթացի հետ։ Այս մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Բաքվում դատվող հայերին «պատանդներ և ռազմագերիներ» անվանելն անընդունելի է, և այս դատավարության դեմ Հայաստանի ներկայիս արշավն անիմաստ է», ասել է Հաջիևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոխարհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին ճանաչել է որպես ռազմագերիներ և պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին