▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իմ ամեն լուսանկարի տղամարդուն անդրադառնան... Էմին Դավիդով

Ըստ ասեկոսեների` երգիչ Էմին Դավիդովը մշտական բնակություն է հաստատել Թուրքիայում: Վերջինս անընդհատ լուսանկարներ է հրապարակում թուրքական լողափերից: Ավելին`ըստ  բլոգորներից մեկի հրապարակման, երգչի երջանիկ լուսանկարներից կարելի է հետևություն անել, որ նա իր երջանկությունն է գտել Թուրքիայում:

Տվյալ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Էմինի հետ, ով նշեց հետևյալը.

«Ասեմ, որ հարցազրույցներ ընդհանրապես չեմ տալիս, իսկ բացառության կարգով կպատասխանեմ Ձեր հարցին: Ես այս պահին Հայաստանում եմ և ամենևին բնակություն չեմ հաստատել Թուրքիայում: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ տարին մեկ անգամ իմ հանգիստն եմ վայելում Անթալիայում: Բոլորն էլ այդ հանգստից օգտվում են, միայն ես չեմ: Իմ դեպքում դրա պատճառը շատ պարզ է` Միջերկրական ծովն ու մատչելի հանգիստն են ինձ տանում այնտեղ: Երբ եվրոպական լավ պետությունները գները կիջեցնեն, կգնանք այնտեղ»:

Էմին Դավիդովն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ գրեթե բոլոր լուսանկարներում իրեն ուղեկցում է մի տղամարդ:

«Անկեղծ ասած` արդեն երկար ժամանակ է, ինչ ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում մեկնաբանություններին ու քննադատություններին: Վաղուց արդեն ես չկամ ասպարեզում, բայց ինձ չեն մոռանում:   Եթե իմ ամեն լուսանկարի տղամարդուն անդրադառնան…»:

Էմինը զրույցում խոստովանեց նաև, որ այլևս չի ցանկանում ստեղծագործական գործունեություն շարունակել. 

«Դա մի աշխատանք է, որի համար պահանջվում է շատ ջանք, բայց դրա դիմաց վարձատրումը չափից դուրս քիչ է: Այդ պատճառով ես Հայաստանում փորձում եմ գումար վաստակել` կորպորատիվ միջոցառումների մասնակցելով»:

Հեղինակ` Ա. Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին