▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իմ երկրի ղեկավարությունը վատ է աշխատում, դրանով վիրավորում է իմ անձնական ԵՍ-ը

Ինձ շատ հաճած ընկերներս մեղադրում են այն բանի մեջ, ես միշտ ամեն ոլորտում, ամեն պաշտոնյաի մեջ տեսնում եմ Սև-ը, ու միշտ նրանց մասին մեղմ ասած վատ բաներ եմ գրում Ֆեյսբուքում:

Հիմա մի բան եմ ուզում ասել: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և լրագրության մեջ գործունեություն ծավալող անձնավորություն, ես իմ սուրբ պարտքն եմ համարում քննադատել բոլորին, ինչու չէ նաև վիրավորել:

Ինչու քննադատել, որովհետև ոչ մի պաշտոնյա չի կատարում իր պարտականությունները, սակայն անգամ ավել օգտվում է իր լիազորություններից, որի պատկերը տեսնում ենք բոլորս: Վիրավորել նրա համար, որովհետև, եթե իմ երկրի ղեկավարությունը վատ է աշխատում, դրանով վիրավորում է իմ անձնական ԵՍ-ը, վիրավորում է իմ ինքնասիրությունը, վիրավորում է ինձ որպես ՀՀ քաղաքացու, այդ իսկ պատճառով, հաճախ պարտավոր եմ զգում վիրավորանք հասցնել:

Քննադատում եմ նաև ըննդիմությանը, որովհետև ես նրանց գործունեության մեջ տեսնում եմ ազնվության բացակայություն, ինչպես նաև նրանց մեջ գտնվող որոշ նախկին պաշտոնյաների կատարած նախկին հանցանքները:

Ես ունեմ շատ շատ ընկերներ, որոնց մեջ կան նաև պետական ծառայողներ, ինչպես նաև պաշտոնյաներ: Նրանց հրապարակային չեմ քննադատել, չեմ էլ քննադատելու, որովհետև ես «Ստուկաչ» չեմ, եթե ասելիք եմ ունենում, անձամբ կանգնում և նրանց դիմացն ասում եմ:

Իմ շատ ընկերներ հաճախ ինձանից նեղանում են, նրանց ինչ-որ տեղ հասկանում եմ, ինչ-որ տեղ ոչ, սակայն ես հատուկ ուղղվածություն չունեմ ինչ-որ գործիչի հանդեպ, որ միայն նրան քննադատեմ, կամ վիրավորեմ:

Ընկերներիս խնդրում եմ, ինձանից իմ ստատուսների համար մի նեղացեք, ես ձեզ շատ եմ սիրում, որովհետև յուրաքանչյուրդ յուրովի թանկ եք ինձ համար:

Հետգրության փոխարեն ուզում եմ նաև մի բան ասել: Ինձ շատերը մեղադրում են, որ ես լավ բան չեմ տեսնում, ինչու օրինակ ես չեմ տեսնում, որ այն ինչ պաշտոնյան լավ է աշխատում, և գրեմ դրա մասին: Պետք է ասեմ, որ այդ ինչ պաշտոնյան եթե լավ ինչ-որ գործ է արել, ապա դա նրա սուրբ պարտականությունն է, և դա այդպես պետք է լինի, որը ես չեմ գրի, որովհետև դա բնական բան է, այ վատը պետք է արձանագրել միայն:

2-րդ, շատերն ինձ ասում են, օրինակ, դու գիտես, որ էդ ում մասին որ գրել ես ինչ լավ մարդ ա, ուտող-խմող, մարդկանց լավություններ ա անում, կարգին հայ ա, անեկդոտներ ա պատմում: Ես ասում եմ, եթե նա լավ մարդ է, ապա դա միայն իր կենցաղն է, ուրեմն թող հեռանա հասարակական կյանքից, և տանը հեռուստացույց դիտի, գնա բուլինգ կարդալու, չգիտեմ խորոված անի հարևաններին հյուրասիրի, ու տենց բաներ:

Եզրահանգում, քանի Հայաստանում աղբամանից հաց հավաքողների կողքով անցնում է 500 հազար դոլարանոց ջիպը, ու անձրևաջուրը նետում այդ մարդու վրա, մենք պարտավոր ենք քննադատել բոլորին:


Հարություն Մկրտչյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին