ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը չվիճարկի հարցը, դատավորները կարող են այն վիճարկել «Վարչական դատավարության կարգով կսպառեն ներպետական միջոցները և կդիմեն ՄԻԵԴ։

Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Ես անձամբ դա կանեմ, քանի որ իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու համար։ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կարծում եմ, նույնպես չեն լռի, բայց դա իրենց որոշելիքն է։ Պաշտոնավարելն ինքնանպատակ չէ։ Ես մեկ տարի շուտ ժամկետից վերադարձել եմ Եվրոպական դատարանից՝ լավ հաշվարկելով, որ այդ մեկ տարվա ընթացքում ես կստանայի այնքան աշխատավարձ, որքան կստանամ այստեղ ընդհուպ մինչև 70 տարի պաշտոնավարելու դեպքում և մի բան էլ ավելի։ Բայց ես մտածել եմ, որ ունեմ այն ուժն ու կարողությունը, որ այնտեղ իմ ձեռք բերված կարողությունները, գիտելիքներն օգտագործել այստեղ։ Ինչ-որ մարդկանց համար դա հիմար որոշում էր թվացել, թե ինչպես կարելի էր Եվրոպան թողնել, գալ, նույնիսկ ուղիղ այդպիսի արտահայտություններ են եղել և՛ նախկին, և՛ գործող իշխանությունների կողմից։ Դա իմ տեսակն է, ես եկել եմ, որպեսզի կարողանամ իմ երկրում նպաստել իրավունքի զարգացմանը»,-նշեց նա։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


