Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Երևանում գազազած շների ոհմակը ջարդուխուրդ է արել ու կերել բակում կայանած մեքենան: Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Աղաջանյանը, որը հայտնել էր կատարվածի մասին, մտահոգություն էր հայտնել, թե ով պետք է փոխհատուցի պատճառված վնասները:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Lurer.com-ը խոսել է Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով նշել է.
«Եթե դրանք թափառող շներ չլինեին՝ այլ լինեին կատուներ կամ ուրիշ կենդանիներ, էլի քաղաքապետարա՞նը պետք է լուծեր այդ հարցը»,- ասել է խոսնակը:
Հակոբ Կարապետյանը շեշտել է՝ միայն այն, որ Քաղաքապետարանը ունի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն, չի նշանակում, որ ցանկացած խնդրի դեպքում վնասները պետք է փոխհատուցի կառույցը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝


