▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե որևէ քննադատական խոսք է հնչում,ուրեմն թշնամա՞նք կա,չարամտությու՞ն,վնասելու միտվածությու՞ն

Երգահան Ազատ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վերջերս երկու տեսանյութ տեղադրեցի:
Մեկում խոսել էի արցախյան պատերազմի հերոսի հուշարձան-պուրակից գողացված ծառատեսակների,մյուսում ՝ սիրո ու ջերմության,փոխադարձ հարգանքի ու տրամադրվածության մասին...
Սպասվածից մի բան էլ չսպասված արձագանք գտավ առաջինը...
Անշուշտ,գովելի փաստ է:


Բայց,երբ աչքի ես անցկացնում մեկնաբանությունների հոսքն ու փորձում ես հետևություններ անել,բարդ չէ նկատել այն նույն քաղաքականն ու քաղաքականացվածը,որ մեր գրեթե ամեն ինչում է:
Ուրեմն ստացվում է դիտարժան լինելու համար պարտադիր պայման է քաղաքականացվածությու՞նը...
Սիրո և փոխադարձ հարգանքի խոսքով երկրորդ տեսանյութը չսպասվածից էլ քիչ ուշադրության արժանացավ,որովհետև դրանում չկար ձերդ մեծություն՝ քաղաքականը:
Այս է մեր իրականությունը:
Հավանաբար քչերն ընկալեցին,որ նախարարին վերաբերող իմ խոսքերում անձնավորված որևէ միտում չկար:
Խոսքս քննադատություն էր,բարի կամք,ուղերձ:
Այն նույն առողջ-քննադատություն կոչվածը,որ մենք վաղուց վերածել ենք ինչ-որ հիվանդության,ինչ-որ քաղաքական կամ կուսակցական միտվածության:
Այս է մեր իրականությունը:
Հանրապետության վարչապետին անձամբ չեմ ճանաչում:Բայց ճանաչելու պատիվ ունեմ նրա հարազատներին,որոնց հարգում և սիրում եմ,ուրեմն և կարող եմ վստահաբար ասել,որ եթե անհերքելի է հանրահայտ ասացվածքն,ուրեմն՝ << Պտուղը ծառից հեռու չի ընկնում >>...
Սակայն,
եթե որևէ քննադատական խոսք է հնչում,ուրեմն թշնամա՞նք կա,չարամտությու՞ն,վնասելու միտվածությու՞ն:
Հիմա ինչպե՞ս չասել,որ հասարակության ՝ << սևերի ու սպիտակների >> բաժանումն անթույլատրելի սխալ էր:Արդյունքում,առանց այն էլ խիստ լարված փոխհարաբերություններն այսօր փոխհրաձգությունների են վերածվել,որոնք իրենց մեջ լու՜րջ վտանգներ են պարունակում:
Միթե՞ չենք հասկանում,որ մենք էս ամենն ինքնաբերաբար << հասարակական մշակույթի >> ենք վերածում:Չե՞նք հասկանում,որ ջլատվում ենք,բաժանվում,թուլանում...
Եվ ովքե՞ր պետք է սթափության կոչեր հնչեցնեն այն մասին,որ նման << մշակույթն >> այն նույն ծրագրի նպատակներից է,որն արդեն ավելի քան մեկ դար փորձում են իրականացնել մեր դարավոր թշնամիները...

Ինչպես դիմակայե՞լ.

միասնությամբ,խելքով,գրագիտությամբ,և որքան էլ հուզական հնչի՝ սիրելով:

Սիրելով և պահպանելով,արժևորելով ու արժեկոչելով:

Ահա որն է իշխանության գլխավոր խնդիրներից կարևորագույնը:
Եվ միթե՞ այս ամենին հասնելու ճանապարհը մշակութային արժեքների պահպանումն ու սերմանումը չէ:Միթե՞ ազգային արժեքների հենքին հիմնված կրթությունը չէ:
Միթե՞ մինչ օրս պատշաճ ուշադրություն է դարձվել արվեստի-մշակույթի գործիչների դերին ու նշանակությանը:Մարդկանց,ովքեր տարիների վաստակ ունեն,փորձ,գիտելիքներ,մինչդեռ անտեսված ու արհամարհված են,որովհետև ինքնակոչերի ու ինքնահռչակների մեծամասնությունն է դարձել ծափահարելի...
Մենք գտնվում ենք վտանգավոր գոտում:Խախտված է մտավորականություն-հասարակություն կապը:Չի գործում հասարակական հեղինակությունների կարևորագույն ինստիտուտը,որն ի դեպ,ստեղծված խառնաշփոթի պայմաններում պետք է համակարգողի գործառույթներ ստանձներ:
Մինչդեռ խոսում են բոլորը,քննարկում են բոլորը,ճշմարիտ ու արդար են բոլորը,կառավարիչ ու բանիմաց են բոլորը,քաղաքականացված ու կուսակցականացված են գրեթե բոլորը...

Այս չէ՞ մեր իրականությունը:

Եվ եթե հիմա որևէ մտահոգ մեկն ասի,թե այսպես երկիր ու հասարակություն չեն կառուցում,նշանակում է ի՞նչ...

Ովքեր իմ կողմից տեղադրված որևէ նյութի կմոտենան անգրագիտությամբ կամ ոչ կառուցողական նպատակներով,բարեկամաբար զգուշացնում եմ...

Աստված մեզ պահապան:

Հարգանքներով

Ա.Ա.

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին