▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը Գյումրիում է․ Ինչպե՞ս են դիմավորել

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Գյումրի։ «Մեդիահաբ»-ի գյումրեցի զրուցակիցը տեղեկացրել է, որ Հակոբյանը եկել է՝ մասնակցելու իրենց հավատարիմ մարդկանցից մեկի զոհված որդու հուշաքարի բացմանը։
«Հետաքրքիրն այն է, որ այդ հուշաքարի բացումն արդեն եղել է, բայց հիմա Աննա Հակոբյանի համար կրկնակի բացում են անելու, որ նա էլ PR անի, այսօր էլ օրակարգ գցեն նոր հուզիչ նկարներ, թե ինչպես է զոհվածի մոր կողքին կանգնել Նիկոլ Փաշինյանի կինը»,- նշել է զրուցակիցը։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տեսանյութ է ներկայացրել ու գրել․  «Հարգելի վարորդներ, ովքեր չեն ենթարկվում էս թշվառի օրենքներին և չեն հեռացնում մեքենայի կողային թաղանթները, ձեր մոտ ունեցեք այս տեսանյութը և եթե ձեզ կկանգնեցնի պարեկը, մտցրեք աչքը, որովհետև եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք, սա նախադեպ է չենթարկվելու և մգեցված ապակիներով շրջելու

Տեսանյութը արվել է 5 րոպե առաջ»։

***

Դիտեք նաև՝

«Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի կայարանում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիում իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը` արձագանքով Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի Գյումրի գնացքով մեկնալու գրառմանը:

***

Oragir. News-ի տեղեկություններով` վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, գնացքով Գյումրի է գնացել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թե ի՞նչ նպատակով է գնում, հայտնի չէ։

Փոխանցեցին նաև, որ քաղաքում ոստիկանական ուժեղացված հսկողություն է իրականացվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին