Ոստիկանության բարձրագույն ներկայացուցիչը ներողություն խնդրեց երեկվա միջադեպի համար՝ առանց իմ գնահատական տալու:
Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ ԱԱԾ շենքի մոտ ոստիկանների հետ հրմշտոցի հետեւանքով նաեւ լրագրողներ են տուժել:
«Այդ տեսանյութը կա, որ ոստիկանության ներկայացուցիչը մոտեցավ ներողություն խնդրեց, որովհետեւ այդ թոհուբոհի մեջ ոստիկանության գործողություններում միգուցե եղել են բացթողումներ: Սա աննախադեպ է եւ ես դա շատ բարձր եմ գնահատում»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Նա խոստովանեց, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ չէին.
«Եթե իրավաչափ լիներ, ներողություն չէին խնդրի»:
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում