«Ասում են, թե Հայաստանում բռնապետական իշխանություն է հաստատված: Հայաստանում չի կարող բռնապետական իշխանություն հաստատված լինել, քանի որ մենք 2018 թվականին զրկել ենք մեզ բռնապետություն լինելու հնարավորությունից»:

Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք ուզենայինք 2018 թվականին, երբ տեսականորեն հնարավորություն ունեինք, այնպիսի մի բռնապետություն կստեղծեինք, որ այստեղ ու դրսում խոսողները շնչելուց ու արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին, 3 անգամ խոնարհվեին, հետո շնչեին ու արտաշնչեին: Բայց մենք մեզ զրկել ենք այդ հնարավորությունից, քանի որ չենք կարող ուրանալ մեր անցած ճանապարհը»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։
Դիտեք նաև՝


