Հայաստանի քաղաքական կուլտուրան այն աստիճանի է իջել, որ ԿԳ նախարարը իր բան ու գործը թողած ընկել է ստատուսներ գրելով՝ մոռանալով, որ ինքը միայն հանրապետական երիտասարդների կրթության նախարարը չէ:
Եթե դա այդպես է, ապա նախարարության մուտքի մոտ գրեք` ՀՀԿ ԿԳ նախարարություն և լեգիտիմացրեք ԲՈՒՀ-երի ուսխորհուրդների նախագահների ու նաև ձեր պահվածքը: Հակառակ դեպքում, ինչ գործ ունի ՀՀ ԿԳ նախարարը տալ այնպիսի որակումներ, որոնք ընդհանրապես ուսանելի չեն, չեն առնչվում կրթությանն ու գիտությանը: Այնտեղ, որտեղ պետք է ձեր խոսքը՝ լռում եք:
Ինչո՞ւ վերջ չեք դնում ուսխորհուրդ ՀՀԿ-ական անդամների հաճախակի դարձած փողոցային «ռազբորկային»: Ուսխորհուրդները վեր են ածվել ՀՀԿ-ի դուստր ձեռնարկության: Սրա դեմ պայքարեք: Ձեր գործն՝ ի պաշտոնե, երկրի կրթական կուլտուրան բարձրացնելն է, ոչ թե՝ հակառակը: Իսկ եթե ուզում եք ստատուսներ գրել՝ այդ դեպքում թողեք նախարարի պաշտոնը, ինչպես որ թողեցիք բժշկի մասնագիտությունը: