▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե պարզվի, որ «Էրեբունի պլազա»-ի միջադեպն առնչություն ունի մեզ հետ, հայտարարություն կտարածեմ.Սողոմոնյան

«Լավ չեմ պատկերացնում, թե որքանով այս ամենը կապ ուներ նախագահ Քոչարյանի հետ, նրա գրասենյակի հետ, ինչն էր այդ մարդու մոտիվացիան»,- այս մասին «Էրեբունի պլազա» հյուրանոցի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Երբ կպարզվի, թե ինչում էր խնդիրը, որքանով դա կապ ուներ գրասենյակի հետ, ես անպայման կպարզաբանեմ»,-ասաց նա՝ նշելով, որ կրակոցների պահին գրասենյակում ոչ ոք չի եղել:

 Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազա»-ի ներսում կրակոցներ են հնչել։ Այդ անձիօ հետ բանակցություններ է վարում անձամբ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին