▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ​​Փաշինյանը վերընտրվի, դա կհակասի հայ ժողովրդի մտքի ու գիտակցության մասին իմ կարծիքին․ Զատուլին

Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնանկության լուրը ոչ մեկի համար սենսացիա չդարձավ: Բոլորն էլ հասկանում էին, որ մի օր Հայաստանի վարչապետը պետք է գնա այս քայլին և հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Միակ հարցն այժմ այն ​​է, թե ընտրություններից հետո Փաշինյանի կուսակցությունը կպահպանի՞ իր քաղաքական կշիռը, գրում է mk.ru-ն:

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը դժվար թե կարողանա վերընտրվել ՀՀ վարչապետի պաշտոնում»,- այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Կոստանտին Զատուլինը mk.ru-ի պատրաստած տեսանյութում, որտեղ Զատուլինը, քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը և լրագրող Արշալույս Մգդեսյանը գնատահում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ մնալու շանսերը պաշտոնանկությունից հետո: «Փաշինյանը, հավանաբար, խորհրդարանում կմնա՝ որպես ընդդիմադիր, բայց եթե նա կրկին ընտրվի, դա կհակասի հայ ժողովրդի մտքի ու գիտակցության մասին իմ կարծիքին», -ասել է Զատուլինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին