Հարգելիներս, եթե Պուտինը ցանկանար Նեմցովին սպանել` սպանության այնքան բազմապիսի եղանակներ կան` թույնելուց բռնած, անհետանալուց վերջացրած, որ հաստատ Կրեմլի պատերի տակ այդ սպանությունը չէր կազմակերպի:
Լրիվ այլ հարց է, որ Պուտինը մի այնպիսի պետություն է ստեղծել ու Ռուսաստանում այնպիսի մթնոլորտ է այսօր տիրում, որ նմանատիպ սպանությունների համար բարենպաստ պայմաններ են և ուրեմն ոչ թե Պուտինին պետք է մեղադրել սպանություն կազմակերպելու մեջ, այլ Ռուսաստանը այս վիճակին հասցնելու մեջ...