▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ռուսաստանը մասնակցեր և միջամտեր Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ապա Փաշինյանն արդեն կլիներ Կանադայում. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փորձ է արվում Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին տալ աշխարհաքաղաքական գունավորում՝ ամենուրեք հայտարարելով, թե ընդդիմությունը գործում է Ռուսաստանի հովանու ներքո և վերջինիս մասնակցությամբ

Հավատացնում եմ ձեզ, որ եթե Ռուսաստանը մասնակցեր և միջամտեր Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ապա, վստահ եղեք, Փաշինյանն արդեն կլիներ Կանադայում։

Ռուսաստանի մասնակցության և միջամտության մասին թմբկահարողներին ցանկանում եմ հիշեցնել իրենց իսկ պաշտպանության համար Հայաստանի ներքաղաքական գործընթացների առնչությամբ ԱՄՆ, ԵՄ, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, Եվրոպական Հանձնաժողովի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Human Rights Watch, Amnesty International, Freedom House-ի և այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իշխանություններին մեղադրող և դատապարտող հայտարարությունների մասին։

Հարկ եմ համարում փաստել, որ վերջին իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ մարմին կամ պաշտոնատար անձ Հայաստանի այսօրվա իշխանություններին չի քննադատել կամ մեղադրել՝ չնայած որ այս իշխանությունները ամեն օր տալիս են 5 առիթ այդպիսի քննադատության և մեղադրանքների համար։

Հիմա հարց. վերջին երկու տարիներին որևէ անգամ լսել ե՞ք ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վերաբերյալ մեր թավշյա իշխանություններն ուղղված որևէ քննադատական հայտարարություն վերը թվարկված մեր գործընկերների կողմից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին