▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Թուրքիայում կան ծպտյալ հայեր, ապա ինչո՞ւ Հայաստանում չեն կարող լինել ծպտյալ թուրքեր»․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.

«Ներկայիս Թուրքիայի (Արևմտյան Հայաստանի) տարածքում բնակվող ծպտյալ հայերի վերաբերյալ տարբեր գիտական աշխատություններ կան։ Կան հեղինակներ, որոնք ուսումնասիրել են «պաշտոնական» կարգավիճակով թրքացած, քրդացած, արաբացած, ալևի կամ ասորի դարձած ծպտյալ հայերի թվաքանակներն՝ ըստ Թուրքիայի բնակավայրերի։ Տարբեր հաշվարկներով՝ այն անցնում է մեկ միլիոնը։
Հարց է առաջանում, եթե Թուրքիայում կան ծպտյալ հայեր, որոնց գենետիկ հիշողության և վարքի մեջ դեռևս պահպանվում է հայկականությունը, ապա ինչո՞ւ Հայաստանում չեն կարող լինել ծպտյալ թուրքեր։ Այսինքն՝ «պաշտոնապես» հայի կարգավիճակով հանդես եկող գենետիկ թուրքեր, որոնց էթնիկ վարքաբանության մեջ ծպտված է թուրքական հոգեկերտվածքը։
Դատելով Նիկոլի և իր «իշխանության» ներկայացուցիչների (ոչ բոլոր) կողմից, հօգուտ թուրք-ադրբեջանական շահերի արված քայլերից՝ գիտնականները պետք է լրջորեն զբաղվեն Հայաստանում ծպտյալ (հայացած) թուրքերի առկայության փաստերի ուսումնասիրությամբ։
Եզրահանգումները կատաստրոֆիկ հետաքրքիր են լինելու»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին