▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե թույլ ես, պարտված ես, էլ ինչի՞ ես իշխանության, հեռացի՛ր». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությանն ու սպասվող հանրաքվեին, ասել է. «Բոլոր նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի՝ վտանգի զգացողության բնազը խիստ տկարացած է: Ինչո՞ւ, որովհետև ինքն ալտերնատիվ ունի, այն է՝ արտագաղթը: Եթե ժողովուրդը վտանգ չի զգում կամ այդ զգացողությունը սրբագրում է փախուստով, Սահմանադրությանն էլ, ապազգային պետությանն էլ, թուրքերին հանձնվելուն էլ կասի՝ «այո»: Արցախի հանձնումից հետո որևիցե բանի վրա զարմանալն անիմաստ է.... Միշտ էլ արդարացումը կա. ժողովուրդն ազնիվ մտադրությամբ կգնա, «այո» կասի էդ Սահմանադրությանը, որն իրեն խոստանում է լուսավոր ապագա, բայց 5-րդ շարասյան պատճառով էդ լուսավոր ապագան չի գա, որովհետև 5-րդ շարասյունը, եկեղեցին ու մյուս ուժերը կտորպեդահարեն այդ գեղեցիկ Սահմանադրությունը, ես սա իրենց բացատրությունն եմ ասում, կստեղծվեն գոյաբանական սպառնալիքներ, հայ ժողովուրդը տիպված կգաղթի ՀՀ-ից: Իրենք բոլոր վատ տարբերակների պատասխանն ունեն իրենց գրպանում: Սյունիքը բռնազավթելու դեպքում չունե՞ն պատասխան, է՝ նախկիններն են մեղավոր, եկեղեցին է մեղավոր, հո իրենք մեղավոր չե՞ն լինելու»: Դիտարկմանը՝ ասում են՝ թույլ ենք, պարտված ենք, հնարավորություն չունենք, սրբազանը նշել է. «Եթե թույլ ես, պարտված ես, էլ ինչի՞ ես իշխանության, հեռացիր, գնա: Թույլերի տեղ չի էս աշխարհը: Վաղն էլ էս 3 միլիոնն արտագաղթի, ասի՝ թույլ էինք, արտագաղթեցի՞նք: Մենք թույլ չե՛նք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին