▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե տրանսգենդերը «քո պահպանության ներքո է», քանի՞ գերեվարված հայ զինվոր է քո հովանավորության տակ․ Քահանան՝ Փաշինյանին

Տեր Սերոբ քահանա Ազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հարց ունեմ գերագոյն գլխաւոր դաւաճանին ու նմանողաց.

Եթէ քո համար տրանսգենդերը մարդ է որն "գտնւում է քո անձնական պահպանութեան ներքոյ". որին 20 միլիոնով ֆիլմի արժանի ես գտել...

Ապա, քանի՞ հայ գերեալ զինուոր ու Բաքւում տանջամահ արուող, ամէն օր խաչը հանուող, խաչից վար բերուող հայ զինուոր քո "անձնական հովանաւորութեան տակ է"։

Հայրենիքի քանի՞ միլիմետրի պաշտպանութիւնը քո "անձնական պաշտպանութեան տակ է"։

Քանի՞ նահատակ Եռաբլուրի սուրբ ննջեցեալ քո "անձնական հովանաւորութեան տակ" էին,... որոնց խաչ ու զէնքի կեանքն ու նահատակութիւնները քո եւ քո նմանների զեղխավարի անհայրենիքների համար շատ-շատ կարող են համարուել "պլյուս-մինուս" յիսուն...։ (+-50)

Քանի՞ հայ նահատակ զինուորի հերոսութիւն եւ նահատակութեան վարք, արժանի գտար ֆիլմի համար... գոնէ մի հատ գտա՞ր...:

Հիմա իմ հերթն է քեզ հարց տալու...

Քո համար Հայ զինուորը մա՞րդ է..։

Եռաբլուրը մի պղծի...:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին