▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե վարակվել ու լավացել ենք, չի նշանակում, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

Նույնիսկ եթե մենք վարակվել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ մենք երկրորդ անգամ չենք վարակվի:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արսեն Թորոսյանը:

«Մենք իհարկե բոլորս հույս ունենք, որ դա այդպես կլինի, բոլոր վարակված քաղաքացինեը չեն վարակվի, կամ ավելի թեթև կտանեն: Սակայն, քանի դեռ այդ ապացուցողական բազան չկա, մենք մեզ երաշխավորված չենք կարող համարել»,-ասաց նախարարը:

«Ես կարող եմ զուգահեռ անցկացնել այլ սուր շնչառական վարակների հետ: Փորձը ցույց է տալիս, որ դրանք երկարատև իմունիտետ չեն առաջացնում: Նույն գրիպը, այլ վարակները երկարատև իմունիտիտ չեն առաջացնում»,-հավելեց նա:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին