▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանը ձայնային կեղծ տեղեկություն է տարածում՝ խուճապ առաջացնելու համար. Ալեն Ղուլյան

Մինչեւ 2050 թվականը մեր երազանք-նպատակները․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Այսուհետ ոչ մեկի մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության

Այո, Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա. Դանիել Իոաննիսյան

Պատերազմի հոտ է գալիս. Արա Պապյան

Ճգնաժամն ավարտված չէ, և միջոցառումների ազդեցությունն առնվազն 1 տարի հետո է երևալու

Տերունական Խաչափայտի մասունքը դուրս է բերվել Մայր Աթոռից՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը տոնախմբելու համար

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Բացահայտել եմ իրական կոնֆիդենցիալ հանգամանքներ. Նիկոլ Փաշինյանը հարզացրույց է տվել Պետրոս Ղազարյանին

Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության. . .

Մենք արդեն ամուսնացել ենք․ Անի Քոչարն առաջին անգամ փակագծեր է բացում

Մահվան մասին շատ էի մտածում. Ադրիանա Գալստյանը՝ իր և ծնողների՝ «Կյանքի խոսք» հաճախելու և իրեն. . .

Չեմ ուզում՝ հային ճանաչեն Քիմ Քարդաշյանով կամ Շերով․ Արմեն Փիրի Մասիհի

Առանց մեկնաբանության` դուք որոշեք, թե ով է համայնքը

Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ

Ինչ ասել եմ՝ ուժի մեջ է. Էդմոն Մարուքյան

Ինչպես է Իննա Խոջամիրյանն արտասվում իր տարեդարձին Վահե Զիրոյանի՝ իրեն նվիրված երգի ժամանակ

Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն

Պատգամավորի աշխատավարձը շեշտակի բարձրացնելու ենք, որովհետև այն շատ ցածր է. Տիգրան Ուլիխանյան

Սեպտեմբերի 26-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 429-ով

Միացե՛ք քրեական գործ հարուցելու պահանջին․ Արթուր Ղազինյան

Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով

Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը ու մեկ էլ աշխարհի ամենաադրբեջանասեր իշխանությունը

«Դատավորը հատուկ էր ընտրված. կեցցե՛ մացոների Հայաստանը». Նաիրա Զոհրաբյան

«Պատասխան են տալու». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ

Մինչդեռ վարչապետն ասում էր, որ ՍԴ ճգնաժամն ավարտվել է. Էդմոն Մարուքյան

«Իմ տրամադրությունը շատ բարձր է, արագ-արագ են անում ամեն ինչ»․ Ծառուկյան

Գևորգ Պետրոսյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Ծառուկյանի համար դատարանի բակ բերված անձանց մոտեցել են մի քանի դեղնակտուցներ ու ներկայացել. . .

«Շունը կծել է հղի կնոջը, որն էլ բժշկի ցուցումով հղիության արհեստական ընդհատման է դիմել»

Բարև, եղբայր, դու էլ կտրիր ժապավենը․ Նախարարը՝ փոքրիկին՝ հերթական նախակրթարանի բացմանը

Հանրայինի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հավակնում են 4 թեկնածու

Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ իմքայլական նախկին պատգամավոր

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ

Վարչապետը պետք է պարզաբանում տա ԱԺ-ին. Էդմոն Մարուքյան

Ազնիվ են պատգամավորները, ովքեր, անհամաձայնություն ունենալով գործադիրի հետ, վայր են դնում. . .

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Իլհամ Ալիևի հայտարարությանը

Արսեն Թորոսյանը ևս «աղբարկղում է». ակցիա Երևանում

Բազմաբնակարան շենքի կառուցող ՍՊԸ-ն չի վճարել խոշոր չափի հարկ․ բացահայտում

Արայիկ Հարությունյանը՝ համավարակի թվերը աճելու դեպքում՝ դպրոցները փակելու մասին

Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի վիճակը հուսահատորեն. . .

Հայաստանի հետ պետք չէ ուժի լեզվով խոսել. նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքին.. . .

ՃՈ Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել

Այս որոշումը հեշտ չի տրվել. ինչու է Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դրել

Եթե ես Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենայի, ամոթից կլռեի. Նաիրա Զոհրաբյան

Վարչապետի շնորհակալագրեր՝ 100-ից ավելի բուժաշխատողների և պետական համակարգի կառավարման աշխատակիցների

Լեդի Գագայի հայ դիզայները պատմել է տեսահոլովակի հայտնի զգեստի մասին

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը

Եթե խնդիրներ կան, ինձ ասեք. Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ​ ​ Արմեն​ Սարգսյանը​ Տավուշի​ թեմի​ առաջնորդ​ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ​ այցելել​ է​ Չինարի​ սահմանամերձ​ գյուղ:​

Չինարին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է, անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են: Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է: Չինարին անցյալ​ ամիս​ հայ-ադրբեջանական​ սահմանի​ հյուսիս-արևելյան​ հատվածում​ Ադրբեջանի​ կողմից​ սանձազերծած​ ռազմական​ գործողությունների​ կիզակետում​ էր​ և​ ենթարկվել​ էր​ հրետակոծության​ հակառակորդի​ կողմից:

Նախագահ Սարգսյանն այցելել է​ Չինարի​ի դպրոց,​ որի շենքը զգալիորեն տուժել էր հրետակոծության հետևանքով, վնասվել էր նաև գույքը: Նախագահ​ Սարգսյանի​ որդիների՝​ Հայկ​ և​ Վարդան​ Սարգսյանների​ նվիրատվութ​յամբ դպրոցին հատկացվել են գույք​ (սեղաններ,​ աթոռներ,​ պահարաններ),​ ​ինչպես​ նաև​ համակարգչային​ տեխնիկա:​ Դպրոցների աշակերտներին համակարգչային​ տեխնիկայով ապահովելու​ ​ ծրագիրը, որն​ իրականացնում են​ Հայկ և Վարդան Սարգսյանները, նպատակ ունի Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի երեխաներին կապել Սփյուռքի իրենց հասակակիցների հետ, շփումներ ստեղծել​ ​ Հայաստանի և Սփյուռքի կրթական հաստատությունների​ ու սաների միջև: Հանրապետության նախագահի տիկնոջ՝​ Նունե Սարգսյանի​ «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում Չինարիի դպրոցը և դպրոցականները ևս հնարավորություն կունենան կապեր հաստատել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր դպրոցների և աշակերտների հետ՝ սկսելով յուրօրինակ համագործակցություն:

Կարևորելով երեխաների հանդեպ մշտական ու շարունակական ուշադրությունը՝ Հանրապետության նախագահը կրկին պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ, և՛ որպես Սարգսյան ընտանիք։ «Ես ինչ-որ իմաստով դարձել եմ այս դպրոցի և գյուղի բարեկամը։ Համարեք, որ սա նաև իմ դպրոցն է, և եթե խնդիրներ կան, ինձ ասեք։ Խոսքը նաև գյուղին է վերաբերում»,-նշել է նախագահը: Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կլուծի դպրոցի ջեռուցման խնդիրը:

Նախագահ Սարգսյանը շրջել է դպրոցում, առանձնակի ջերմությամբ զրուցել իր վաղեմի փոքրիկ բարեկամների՝ չինարեցի երեխաների հետ, որոնց հանդիպել էր անցյալ տարի, նախ՝ կրկին Չինարիում, ապա՝ իր նստավայրում:

Մարզի, գյուղի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ զրույցում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սահմանապահ տավուշցիներին' մեր զինված ուժերի հետ միասին պետական սահմանն ամուր պահելու համար:

Միևնույն ժամանակ, նախագահն ասել է, որ մարդիկ, որոնք ապրում են այս գեղեցիկ բնաշխարհում, շատ ավելի խորն են ու բնական, քան մեզնից շատերը։ «Այստեղ դրախտ է: Մարդիկ դրախտում են ապրում, իսկ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չեն, որ դրախտը մեր կողքին է,- ասել է նախագահը՝ հորդորելով գալ ու տեսնել այն, որովհետև հայրենասիրությունը հայրենիքի սահմանները պաշտպանելուց բացի նաև հայրենիքը ճանաչելն է։ -Այս դրախտի մեջ նաև հսկայական կրթական դրախտ կա՝ մեր ժողովրդի պատմությունը, ժառանգությունը»: Այդ համատեքստում նախագահը ներկայացրել է մեր հաջողության բանաձևը, որը շատ պարզ է։ «Մենք հաղթելու ենք, եթե բոլորս միասին ենք, միասնական Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,- ասել է նա: -Ես շատ լավատես եմ և վստահ՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու ենք մեր միասնականությամբ։ Մեր հանճարները պարբերաբար ասել են այս մասին։ Մենք դպրոցում մեր ազգային միասնության մասին բանաստեղծություններ ենք անգիր սովորում։ Սակայն կարծում եմ՝ դրանք արտասանելուց, իմանալուց, գիտակցելուց, վերլուծելուց այն կողմ, կա նաև պարզապես զգալու խնդիր, որ քո կողքի հայ մարդը քո եղբայրն է կամ քույրը։ Այդ դեպքում այս կյանքում ոչ ոք քեզ չի կարող հաղթել։

Այն մարդկայինը, որ մենք ունենք մեր հարևանի, ընկերոջ, համագյուղացու նկատմամբ, շատ մեծ արժեք ունի։ Այդ արժեքը հաճախ չի գնահատվում, չենք գնահատում այն, թե ինչ հարստության մեջ ենք ապրում, որը մարդկային հարստությունն է, մեր բնությունը»:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Չինարիի դպրոցի տնօրենին և ուսուցիչներին՝ իրենց կարևոր առաքելության համար, նախագահ Սարգսյանը նշել է, որ սահմանամերձ գյուղում ուսուցիչ, տնօրեն կամ գյուղապետ լինելը միայն աշխատանք չէ, այլև առաքելություն է։ Հանրապետության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել չինարեցիներին և բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ ընդգծելով, որ մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի բարձր մարտական պատրաստականության, այնպես էլ սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ:​ ​

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին