▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանն ամոթից «գետինը պետք է մտներ»․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարդացի Բագրատյան Սերգեյի «բացատրական» նամակը և ուղղակի ապշեցի։

Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի «անհամաձայնություններ ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ», ձեզ հետ ի՞նչ է կատարվում...

Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին և ես գետ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ։

Այո՛ ես համարում եմ, որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր էր վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։

Եվ վերջում․ եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ», այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ»։

Տեղեկացնենք, որ Սերգեյ Բագրատյանն արդեն հեռացրել է տվյալ գրառումն իր էջից։

 

Կարդացեք նաև՝ Իմ պատկերացումները տարբերվում են ԲՀԿ-ի ուղենիշներից. Բագրատյանը՝ ԲՀԿ-ից դուրս գալու պատճառների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին