▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Արփիի հետ

Ալեքսին հաճախ եմ պատմում քո մասին, տխրում ա, որ չի տեսել քեզ. Արմինկայի գրառումը

Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է մամուլի ասուլիսին առանց դիմակ ներկայանալու համար

Հայաստանը սեր է. Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությունը

Կորոնավիրուսի, Արցախի, խնջույքին անձամբ դիմակ չկրելու մասին. Փաշինյանի հարցազրույցը BBC-ի. . .

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր

Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ. Բելլա Քոչարյան

Այս դժվարությունը նույնպես կհաղթահարենք. Մարուքյանը՝ Մանե Թանդիլյանի առողջական վիճակի մասին

Ինչո՞ւ 40 հոգանոց խնջույքի թույլատրվածության պայմաններում ես պետք է շարունակեմ աշխատել. . .

Մեր տղա. Միհրանն ու Արփին առաջին անգամ հրապարակել են իրենց որդու լուսանկարը

Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը. Սոֆյա Հովսեփյան

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք

BBC-ի «Hard talk» հաղորդման այսօրվա հյուրն եմ. Փաշինյան

«Իմ քայլի» մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն. Դավիթ Խաժակյան

Խոսքը ոմն Արարատ Միրզոյանի մասին է, որը չգիտեմ՝ ով է, ինչ է ուզում. Սայաթ Շիրինյան

Էլ մի փոխանցեք, ինչքան էլ ավելացավ՝ ես ինքս բարերարություն եմ անելու․ Պաուզա Անոյի շնորհակալությունը

Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի). . .

Մանրամասներ՝ կառավարության կողմից հաստատված 23-րդ և 24-րդ միջոցառումների մասին

Ե՞րբ կբացվեն համալսարանները. պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը

Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը. Հրանուշ Խառատյան

Դուք ուշադրություն դարձնո՞ւմ եք այդ շնիկին. Ռուբեն Հախվերդյանը՝ Անդրեի մասին

Առաջարկել եմ թույլ տալ հեռուստատեսային տաղավարներում աշխատել առանց դիմակների. Անի Սամսոնյան

Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության. . .

Ձերբակալվել են «օրենքով գող» և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը

Ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ․ ՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր դրեց մանդատը

Խոշոր վթար Լոռու մարզում. 10 քաղաքացի հոսպիտալացվել է

Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն․ Մարուքյան

Եթե որոշել ենք մարդուն սպանել՝ ուրեմն սպանենք միանգամից, առանց տանջելու...

ՎԶԵԲ մասնակցությունը ոչ մի նշանակություն չունի, իսկ ինչի ՞ վրա են ուրախացել ապօրինություն. . .

Հենա, ապե, կայնած ուղևոր․․․Տեսչական մարմնի ստուգումներն այսօր

Մի դիր դիմակ, որ չդառնաս դիակ…Գևորգ Պետրոսյան

Սկսվել է Սեւանի թերակղզու կենտրոնական հատվածի տաղավար-սրճարանի ապամոնտաժումը. ՇՄՆ խոսնակ

Մանկատան շրջանավարտները բնակարաններ կստանան

Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի

Հիմա ղալաթ կանի մեկը, որ ասի՝ կառավարությունը կոռուպցիոներ ա. Նիկոլ Փաշինյան

ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ ա․ Փաշինյան

«Սասնա Ծռերի» հայտարարությունը՝ իրենց մեղադրանքի վերաբերյալ

Պաուզա Անոն սրտի շտապ վիրահատության կարիք ունի. դերասանուհուն օգնություն է անհրաժեշտ

Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումները

229 նոր դեպք. մահացել է 7 մարդ

Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել

Գյոզան տարին վարի տվին․․․Ռուբեն Մխիթարյանը նոր տեսանյութ է ներկայացրել

Երբ դու դագաղ ես դնում ուրիշների դռան մոտ, սպասիր, որ մի օր քո մեռելներին կբերեն քո դռների. . .

Արարատի մարզում 55-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Տրանսվեստիտների մասնակցությամբ հերթական բազմամարդ ծննդյան արարողությունն` արտակարգ դրության պայմաններում

Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվեց Ատոմակայանի գործադիր տնօրեն

Նման վերաբերմունքը խոսում է կա՛մ բարդակի, կա՛մ քաղաքացիներին բանի տեղ չդնելու մասին. Դավիթ Պետրոսյան

Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ

ՀՌԱՀ  նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ

Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին:
Ավելի տհաճ է, երբ այդպիսի այցելությունը քաղաքական շահարկման առիթ է դառնում եւ մանիպուլյատիվ հնարքներով հիշատակվում է իմ անունը:
Իսկ այժմ բացատրեմ ինչի մասին է խոսքը: Այսօր ոստիկանները այցելել են Արմնյուզ հ/ը եւ արձանագրություն են կազմել եթերում դիմակ չկրելու համար: Տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 հազար դրամ է: Արմնյուզ ռադիոկայանի տնօրեն եւ Արմնյուզ հեռուստաալիքի հաղորդավար Լիկա Թումանյանը (եւ ոչ միայն նա) եթերում դիմակ չկրելը հիմնավորում է մոտ մեկ ամիս առաջ լրատվականներից մեկին հեռախոսով արտահայտած իմ այն տեսակետով, որ (մեջբերում եմ լրատվականի տեքստից). «Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՛ որքանով ես գիտեմ»: Խոսքը, բնականաբար, գնում էր մեկ հաղոդավարի մասին (երբ երկուսն են՛ դա պարտադիր է, եւ այդ պահանջը, կարծես, չի վիճարկվում):
«Որքանով ես գիտեմ»-ը թույլ փաստարկ է, եւ դա ես օգտագործել եմ, որովհետեւ ինքս էլ համոզված չէի, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել: Եւ այդ խնդրի մասին բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ տեսակետը եւ օրենսդիր, եւ գործադիր իշխանոությունների ներկայացուցիչներին: Այնուամենայնիվ, հեռարձակողների տնօրենների հետ խոսելիս միշտ խնդրել եմ այդ դիմակը կրել, բացատրելով թե, ինչու է դա անհրաժեշտ: Այդ խնդրանքը (համապատասխան փաստարկներով) հնչել է նաեւ ԱԺ-ում կայացած լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնեմ նաեւ, որ հունիսի 26-ին, այսինքն մեկ շաբաթ առաջ, Կառավարությունը դիմեց կոչով բոլոր լրատվամիջոցներին հետեւյալ կարճ հաղորդագրությամբ․ «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ: Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։
Տեղեկացնում ենք, որ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»։
Այս կոչ-զգուշացումից հետո նորից հղում անելը իմ մեկամսյա վաղեմության կարծիքին գնահատում եմ որպես պարզունակ սպեկուլյացիա: Բայց եթե ենթադրեմ, որ ՀՌՀ նախագահի կարծիքը այնքան արժեքավոր է Լիկա Թումանյանի եւ իմ որոշ այլ գործընկերների համար, եւ որը պատրաստ եք անվերապահորեն կատարել, նույնիսկ «կռիվ» տալով ոստիկանության եւ պարետատան որոշումների դեմ, ապա ակնկալում եմ ձեր պատասխանատու վերաբերմունքը իմ նախկինում հնչեցրած այլ տեսակետներին, խնդրանքներին եւ հորդորներին:
Այս թեման փակելով, կարծում եմ, որ արդյունավետ կլիներ կազմակերպել հեռարձակողների եւ պարետատան պատասխանատուների հանդիպում, որի ընթացքում կողմերը լսելով միմյանց փաստարկներն ու առաջարկները, կկարողանան գալ վերջնական հայտարարի, նպատակ ունենալով համավարակի դեմ համատեղ պայքարն ու հաղթահարումը:


Իսկ վերջում ամենակարեւորի մասին: Ոստիկանության կողմից վարչական վարույթ հարուցելու մասին իր ֆեյսբուքյան գրառումը Լիկա Թումանյանը ավարտում է հետեւյալ նախադասությամբ. «Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»: Կասկածում եմ, որ արշավները 10 հազար դրամանոց տուգանքներից են սկսվում, հատկապես, որ նախորդ օրը Կառավարության որոշումով մայրաքաղաքային ծածկույթ ունեցող յուրաքանչյուր հեռուստատեսությունին հատկացվեց 250 անգամ ավելի մեծ գումար: Եւ առաջարկում եմ Լիկային (որին շատ եմ համակրում) այցելել ինձ: Կբացեմ արկղների մեջ պահվող իմ պահոցները, որտեղ հարյուրավոր վկայություններ կան մեդիայի դեմ արշավների մասին՛ լուսանկարներ, տեսանյութեր հոդվածներ, դատավճիռներ…: Կտեսնի ավիրված խմբագրություններ, այրված մեքենաներ, հարկային տեռորի մասին վկայող որոշումներ, առգրավված համակարգիչներ, տասնյակ ծեծված լրագրողների պատկերներ, քրեական գործերի պատճեններ (երկուսն իմ դեմ 2000 թ.), ազատազրկված լրագրողների երեխաների նամակներ, մարտի 1-ից հետո փակված լրատվամիջոցներ, խեղված ճակատագրեր…: Եւ այդ ամենին ծանոթանալուց հետո մեկ գավաթ գինիյով կմաղթենք մեզ բոլորիս, որ այլեւս «Լրատվամիջոցների դեմ արշավը» լինի միայն այսպիսին՛ 10 000 դրամ տուգանքով…

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին