Արցախում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել ու աայն մակագրել հետևյալ կերպ՝ «Եւ մեր անունն է հայկական բանակ»:

Լուսանկարից պարզ է դառնում, որ Արցախում է նաև ՀՀ ԱԱԾ պետ Արթւոր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ վերջին՝ կարելիէ ասել՝ պատմական նիստից հետո, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ»: Ավելի ուշ՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արցախ:


