▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Ռիվաս. «Տուն վերադառնալով դառնում եմ Վալերիա Ռեշյոտնիկովա, մամայի ու պապայի աղջիկ»

Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այսօր գրառում է  կատարել երգչուհի Եվա Ռիվասը: Նա դիմել է իր երկրպագուներին.

«Ես մշտապես Հայաստանից հեռու եմ, վերջերս հազվադեպ եմ Երևանում լինում։ Երկար ժամանակ է, ինչ նոր երգ չեմ ձայնագրել։ Ինձ չէր հաջողվում շփվել երկրպագուներիս հետ, ուշադրություն հատկացնել, բայց ես ինձ համար գոնե մասնակիորեն լուծել եմ այս հարցը։ Գրանցվել եմ շատ  սոցիալական ցանցերում և շփվում եմ երկրպագուներիս հետ, պատասխանում եմ նրանց հարցերին, տեղադրում եմ առօրյա լուսանկարներս, ոմանք ինձ քննադատում են, ոմանք ընդհակառակը՝ ուրախ են ու աջակցում են, սակայն ինձ համար կարևորն այն է, որ մարդկանց ու երկրպագուներիս ցույց տամ, որ ես էլ սովորական մարդ եմ՝ պարզ, երկրային։

Ես նույնպես ծիծաղում եմ, լացում եմ, կարող եմ սիրել, տանջվել ու տխրել։

Բեմում միգուցե տարբերվում եմ Ձեզնից, սակայն տուն վերադառնալով՝ դառնում եմ Վալերիա Ռեշյոտնիկովա, մամայի ու պապայի աղջիկ։ Դուք մեզ աստղեր եք համարում, բայց ինքներդ էլ չեք հասկանում, որ հենց Դուք եք մեզ վեր բարձրանալու ու Ձեզնից հեռանալու առիթ տալիս։ Ես չեմ հեռանում, ես մոտենում եմ ինձ նմաններին, քանի որ իմ երգերը, իմ արվեստը միայն Ձեզ համար է, և որպես արտիստ՝ ես կամ միայն Ձեր և Ձեր սիրո շնորհիվ։ Շնորհակալ եմ Ձեզ, որ կաք։ Շնորհակալ եմ, որ չեք մոռանում, սիրում ու գնահատում եք։ Ես ամեն ինչ կանեմ Ձեզ չհիասթափեցնելու համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին