▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Ռիվասն ուղեղի ցնցում է ստացել. նոր մանրամասներ վթարից

Երեկ հայտնի դարձավ, որ մարտի 22-ին ավտովթարի է ենթարկվել Եվա Ռիվասը: Այդ մասին տեղեկացրեց անձամբ երգչուհին՝ հրապարակելով լուսանկար, որտեղ իր դեմքին կապտուկներ կան:

Ավտովթարի մանրամասները ճշտելու համար Բրավո.am-ը կապվել է ռուսաստանաբնակ երգչուհու հետ, որն էլ նշել է՝ դեպքը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքում. «Մոսկվայից այս քաղաք հիմնականում ուղեւորվում եմ վարորդիս հետ: Բայց այդ երեկո նրան բաց էի թողել, քանի որ ինձ ուղեկցում էր սիրելիս: Իսկ Մոսկվա վերադառնալիս ընկերուհուս հետ էի, երբ պատվիրեցինք այդ տաքսին…»:

Եվա Ռիվասը  ասել է՝ կարողացել են խուսափել ծանր հետեւանքներից. «Ուղեղի ցնցում եմ ստացել, վնասվել է ծնոտս, շրթունքիս էլ կարեր են դրել: Մնացածն արդեն մանրուքներ են, եւ վստահեցնում եմ՝ ինչպես ռուսներն են ասում՝ մինչեւ հարսանիք ամեն ինչ կանցնի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին