▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Զոհրաբյանը «կիսատ-պռատ» ռուսերենով ուզում է ռուսական շոուբիզնես մտնել

Դիտեք նաև՝

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը օրեր առաջ հյուրընկալվել էր «Шоу Воли» ռուսական հեռուստանախագծին, որտեղ ինքը և դերասան Արտյոմ Քալայջյանը խոսել էին «Непосредственно Каха 2. Другой фильм» ֆիլմի մասին։

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Հաղորդումը առավել շատ ուշադրության կենտրոնում հայտնվեց այն պատճառով, որ Եվան, մեղմ ասած, չէր կարողանում ճիշտ խոսել ռուսերեն։ Դերասանուհին խոսում էր ռուսերեն՝ նշելով, որ սկզբում մտածում է հայերեն և հետո նոր թարգմանում ռուսերեն, իսկ հաղորդավարները ուղղում էին նրան՝ սովորեցնելով ճիշտ օգտագործել բառերը:

Այժմ էլ դերասանուհին ուրիշների օգնությամբ ինստագրամյան իր էջում ռուսերեն գրառումներ է անում՝ փորձելով ցույց տալ, թե տիրապետում է լեզվին։ Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ուրիշների օգնությամբ է վարում իր էջը։ Շատ պարզ. Երբ հերթը հասնում է սթորիներում խոսելուն՝ Եվային «օգնության է հասնում» հայերենը, իսկ երբ հերթը գրառումներինն է՝ դրանք ռուսերենով են։

Այստեղ հարցը ամենևին էլ օտար լեզվին չտիրապետելու հարցը չէ։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ լեզուներ է ցանկանում սովորել, չնայած կարծում ենք, որ արտիստները, ովքեր երկիր են ներկայացնում պետք է ավելի լուրջ մոտենան այս հարցին։

Հաղորդման ընթացքում Եվան ի սկզբանե կարող էր ասել, որ իրեն թարգմանիչ է անհրաժեշտ, այլ ոչ թե փորձեր կիսատ-պռատ ռուսերենով «դուրս գալ» իրավիճակից և արհեստական աղմուկ ստեղծեր իր անվան շուրջ։

Մնում է միայն մեկ բան ենթադրել։ Եվան այս կերպ ցանկանում է առաջին քայլերն անել ռուսական շոուբիզնեսում և լսարան հավաքել։ Բայց պետք է ասենք, որ վատ ռուսերեն խոսելով, հետո ուրիշների օգնությամբ ռուսերեն տեքստեր գրելով՝ ռուսախոս լսարան հավաքելը, առնվազն անհեթեթ է»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին