▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը

Հանրային հեռուստաընկերությունը վերջնական որոշում է կայացրել  «Եվրատեսիլ  2013»-ին մեր մասնակցի վերաբերյալ: Շվեդիայի Մալմո քաղաքում  կայանալիք երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը:   

Այդ մասին, ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների, պաշտոնապես կհայտարարվի  Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» («Հայլուրի») այսօրվա գլխավոր թողարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ  սույն թվականի մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ  2013» երգի մրցույթը:

 Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը  տեղեկացրել էր, որ  այս տարվա մարտի 2-ին տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաձողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցութային երգերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին