Եվրատեսիլում այս տարի Ուկրաինան ներկայացրած ու համաեվրոպական մրցույթը հաղթած Ջամալան՝ Սուսանա Ջամալադինովան ծնվել է Ղրղզստանում` 1983-ի օգոստոսի 27-ին: Նրա հայրը թաթար է, մայրը` հայուհի, ըստ տարբեր աղբյուրների՝ ծննդով ղարաբաղցի, սկզբնական շրջանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Բաքու, ապա՝ Միջին Ասիա :
Ջամալայի ընտանիքը ավելի ուշ՝ Ղազախստանից տեղափոխվել է Ղրիմ: Ծնողները երաժիշտ են: Մայրը երգում է ու դասավանդում երաժշտական դպրոցում: Հայրը`դիրիժոր է:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլում այս տարի Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը գրավեց 7-րդ տեղը:
Ա. Գրիգորյան