▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ»-ի պարն ընտրվեց, մնաց երգը

Փետրվարի 17-ին, Առաջին ալիքի եթերում տեղի ունեցավ Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ի Հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցում էին 16-21 տարեկան 20 պարողներ՝ ներկայացնելով 1:30 րոպե տևողությամբ մենապարեր: 
Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն էին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Ռուբեն Մուրադյանը և հայկական պարի մենապարուհի Լիանա Հակոբյանը:
Հավատարիմ մնալով միջազգային մրցույթի կանոններին (պատանի պարողը պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին) խստապահանջ ժյուրիի կազմը մասնակիցներին գնահատեց 1-10-ը միավորով 2 կարգով՝ տեխնիկա և գեղարվեստական արտահայտման որակ: 
Լավագույն տասնյակն ընտրվեց միավորների առավելությամբ: Անակնկալ կերպով հնարավորություն տրվեց նաև 11-րդ մասնակցին ընդգրկվել եզրափակիչ. վերջինս ընդամենը 1 միավորի տարբերությամբ էր հետ մնում տասնյակից:

ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ /17 տ/ Պ.Ստելար, Chambermaid Swing (97)
ՔՐԻՍՏԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ /17 տ / Կ. Պունի, վարիացիա <<Էսմերալդա>> բալետից (93)
ՄԱՐԻԱՄ ԳԱՐԱՋՅԱՆ / 17 տ/ Ջ. Բիզե, վարիացիա <<Կարմեն>> բալետից (90)
ԹԱԳՈՒՀԻ ՄԱՐԿՈՍՅԱՆ /18 տ/ Է.Լյուդովիկո, <<Սեր և կյանք>> (84)
ՄԻԼԻՏՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ /18տ/ Ռիթմեր (84)
ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ /16տ / Լ.Մինկուս, վարիացիա <<Դոն Քիշոտ>> բալետից (73)
ՄԱՐԻԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / 20տ/ Eva Cassidy, <<Fever>> (73)
ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒԿՅԱՆ /19տ/ Իսպանական պար (71)
ԱՐՏՅՈՄ ՂԱՐԻԲՅԱՆ /18տ/ Ի.Ստրավինսկի, հատված << Սրբազան գարուն>> բալետից (69)
ՌԱՔԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆ /16 տ / Լ.Մինկուս, Կիտրիի վարիացիան <<Դոն Քիշոտ>> բալետից (67)
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ /18 տ / Յ.Ս. Բախ Պարտիտ N 2 (66)

 

 

Այսպիսով 11 պարող կպայքարեն Պատանի պարողների Հայաստանյան եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 23-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: 
Բացի մենապարերից մասնակիցները հանդես կգան նաև յուրահատուկ խմբակային պարով( բեմադրող՝ Արինա Արարատյան), որտեղ կցուցադրեն նաև զույգով և խմբով պարելու հմտությունները: 
Եզրափակիչն իր ներկայությամբ կպատվի Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ի, Մանկական Եվրատեսիլ 2013-ի և Պատանի երաժիշտների Եվրատեսիլ ղեկավար Վլադիսլավ Յակովլևը:
Եվրատեսիլ երգի մրցույթ 2013-ի Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանը կերգի եզրափակչին և կհայտարարի հաղթողի անունը:
Հիշեցնենք, որ առջևում էլ «Եվրատեսիլ 2013»-ում հայաստանյան ներկայացուցիչ Գոռ Սուջյանի կատարելիք երգի ընտրությունն է:

Այսպիսով 11 պարող կպայքարեն Պատանի պարողների Հայաստանյան եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 23-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Բացի մենապարերից մասնակիցները հանդես կգան նաև յուրահատուկ խմբակային պարով( բեմադրող՝ Արինա Արարատյան), որտեղ կցուցադրեն նաև զույգով և խմբով պարելու հմտությունները: Եզրափակիչն իր ներկայությամբ կպատվի Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ի, Մանկական Եվրատեսիլ 2013-ի և Պատանի երաժիշտների Եվրատեսիլ ղեկավար Վլադիսլավ Յակովլևը:Եվրատեսիլ երգի մրցույթ 2013-ի Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանը կերգի եզրափակչին և կհայտարարի հաղթողի անունը:


Հիշեցնենք, որ առջևում էլ «Եվրատեսիլ 2013»-ում հայաստանյան ներկայացուցիչ Գոռ Սուջյանի կատարելիք երգի ընտրությունն է:

72157632795398852

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին