▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանի երգը կընտրեն հեռուստադիտողներն ու ժյուրին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013թ.-ի Եվրատեսիլ երգի մրցույթին  Հայաստանը կներկայացնի երգիչ Գոռ Սուջյանը:

Իսկ երգի ընտրությունը կկատարվի ազգային ընտրությամբ` հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ:

Նշենք, որ երգի հայաստանյան ազգային ընտրությունը կկայանա մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում, որի ընթացքում Գոռ Սուջյանը կկատարի երգի մրցույթին ներկայացված լավագույն երգերը:

Եվրատեսիլ 2013-ում Գոռը կկատարի  այն երգը, որը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները:

Ի դեպ, հայտարարված երգի մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ ինչպես ՀՀ-ից այնպես էլ արտերկրից:

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ.-ի փետրվարի 20-ը: Մանրամասներ կարող եք գնտել www.1tv.am կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին