▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրո-2016-ի անվտանգության սպառնալիք կա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստովանել է, որ կա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի անվտանգության սպառնալիք:

«Սպառնալիք կա տեւական ժամանակ, բայց մենք պետք է թույլ չտանք վախեցնել մեզ: Պետք է ապահովել բոլոր երաշխիքները, որ Եվրո-2016-ն անցնելու է հաջող: Պետք է ներդնենք բոլոր ռեսուրսները, ապահովենք հազարավոր մարդկանց անվտանգությունը»,- նախագահի խոսքը մեջբերում է AFP-ն:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 130 մարդ: Եվրո-2016-ը կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Իսպանիայի հավաքականը: 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին