▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոմիությունը դատապարտել է Ղարաբաղում խաղաղ բնակչության ուղղությամբ հարվածները

ԵՄ-ն անընդունելի է համարել ռազմական գործողությունների շարունակումը և հարվածները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը` կոչ անելով կողմերին անհապաղ սկսել խաղաղ բանակցությունները, ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ.

/filemanager/uploads/2020/10/week-5/evromiutyun.jpg

«ԵՄ-ն անընդունելի է համարում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո մարտական գործողությունները դեռևս շարունակվում են, և ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ են հայտնվում խաղաղ բնակչության ուղղությամբ հարվածների մասին: ԵՄ-ը կողմերին կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»,- նշվում է հայտարարության մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին