▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպացիների սարքը Մարսում կյանքի հետքեր է որոնում

496 միլիոն կիլոմետր Երկրից հեռանալուց հետո Եվրոպական տիեզերական գործակալության «Շապարելլի Մարս» սարքը բարեհաջող առանձնացել է տիեզերանավից: Իրականում, սա կարեւորագույն եւս մի քայլ է մարդկության կողմից տիեզերքի նվաճման ճանապարհին: Նախնական փուլում Շապարելլին հետազոտելու է Մարսի մակերեսը, սակայն նախագծի հիմնական նպատակն է փորձարկել սարքավորումը հենց մոլորակի վրա՝ ապագայում եվրոպացիների կողմից լիարժեք մարսագնաց կառուցելու նպատակով: Կարմիր մոլորակի վրա վայրէջք կատարելուց հետո սարքը եւ այն մոլորակի մոտ հասցրած տիեզերանավը միասին կուսումնասիրեն Մարսի մակերեսն ու մթնոլորտը, կվերլուծեն Մարսում մեթանի եւ այլ նյութերի բաղադրությունը եւ կփորձեն պարզել, թե արդյոք հնարավոր է մոլորակի վրա որեւէ կյանքի գոյությունը: Ծրագրի հաջորդ փուլում Եվրոպական տիեզերական գործակալությունը նախատեսում է ռուսական կողմի հետ համատեղ 2020 թվականին Մարս ուղարկել լիարժեք մարսագնաց: Հիշեցնենք, որ 2020 թվականին հերթական մարսագնացն է ուղարկելու դեպի Կարմիր մոլորակ նաեւ Միացյալ Նահանգների ազգային տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն:

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին