▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայից մուտքն ԱՄՆ 30 օրով կարգելվի. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն մարտի 13-ից ներառյալ 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը Նահանգներ: Բացառություն կլինի միայն Մեծ Բրիտանիան: Այս մասին ասել է երկրի նախագահ Դոնալդ Թարմփը՝ երկրի քաղաքացիներին ուղղված խոսքում, գրում է Газета.ру-ն:

Թրամփը հայտնել է, որ Եվրամիությունը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման դեմ, ինչը հաջողվեց կատարել Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկրում ֆինանսական աջակցության հավելյալ միջոցները կորոնավիրուսով պահմանավորված կկազմեն 200 միլիարդ դոլար:

Թրամփը հավելել է, որ իշխանությունները կսկսեն վարկեր տրամադրել փոքր և միջին բիզնեսին, որոնք տուժել են կորոնավիրուսի հետևանքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին