▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պիստակի և կիվիի այգիներ Սյունիքի մարզում

Մամ, դու էլ երգիր. Մարիամ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել տարեդարձից

«Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում». Կարո Փայլան

Արդեն հեչ հետաքրքիր չէ. Գագիկ Սուրենյան

Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից

Աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն ԲԳՎ ների միջոցով

Ինտիմ վավերագրական ֆիլմ. ինչպես է հոլանդական ընկերությունը բնութագրում Մելի մասին ֆիլմը

Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Ձերբակալվել է Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը

Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը

Լիանա Վանոյանն իր արտաքինը քննադատողների,հումորային հոլովակներով մարդկանց ծաղրելու մասին և ոչ միայն

Սխալ է միայն ոչինչ չանելը. Միքայել Մինասյանի հերթական գրառումը

«Դոպինգով մեդալ բերած տռանսը՝ կառավարության հովանու ներքո». նախկին փոխթաղապետը ֆեյսբուքի. . .

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցով եղել է Գյումրիում

Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Ամանորին, և որքա՞ն գումար կծախսվի

Հրայր Թովմասյանը գերի է վերցրել ՍԴ-ն և խնդիրներ է ստեղծում. Արմեն Գրիգորյան

Նույնիսկ, երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում, նա չխորշեց...Բաբաջանյանը` Մանուկյանի մասին

Գեյերը, լգցպ, լգմծ... ուրիշ բանուգործ չկա՞ ԱԺ-ում. Վարդան Ղուկասյան

Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ ունեցել. Աննա Հակոբյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

Հեղափոխություն տեղի ունեցած կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը կարողանանք ազատել ժանգոտ. . .

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-10 աստիճանով

«ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկեցրել փողոցային երկու շուն

Ամուլսարի շուրջ ստեղծված խնդիրն օտարերկրյա ներդրողների մոտ առաջացրել է սպասողական վիճակ․. . .

Հանձնարարել եմ՝ պարզել սատանայի և որոշ շրջանակների գործակցության ձևերը և ուղղությունները․ Փաշինյան

Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր

Գաղութն էլ է մեզ համար. Վարդան Ղուկասյան

Վթար Մարտակերտ-Վարդենիս մայրուղու վրա. զոհվել է Հայաստանի՝ 2, Արցախի՝ 1 քաղաքացի

«Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Նիկոլ Փաշինյան

Ո՜ւր ա հասել աշխարհը․ Նիկոլ Փաշինյան

Մոսկվայում սպանել են թայբոքսի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին

Արայիկ Հարությունյանին Ֆրանսիայում հայ երիտասարդները դիմավորել են ցույցով․ Ցույց նաև կառավարության դիմաց

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը մերժվել է

Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ Մել Դալուզյանի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ

Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է. Արմեն Դարբինյան

Նախկին կոռումպացված պաշտոնյաները կոմայգիով էին անցում՝ մինչև իրենց ադաթական տուն վերադառնալը․. . .

Էրդողանը գնե՞լ է ձեզ. Շերը Պուտինին ու Թրամփին է մեղադրել հայ հոգևորականի սպանության համար

Պետք ա խնդրի դեմն առնել և ոչ թե ընկնել ճահճի մեջ ու հետո Աստծուց փրկություն աղերսել. Գևորգ Պետրոսյան

Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ

ԱԱԾ․ Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր

Ընտանեկան ՊԵԿ. Հայր ու որդի իրենցով են արել Գեղարքունիքի հարկայինը

Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականներն են եղել

Գազի սակագինը չի թանկանա մինչև ապրիլի 1-ը. փոխվարչապետ

16 տարեկան տղաներ, աղջիկներ էինք, ինչ բամբասանք ասես կար, պատմի․ Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք

Մի տրորեք մարդուն, քոռ դանակով մի մորթեք...

Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո ա . Նիկոլ Փաշինյանը՝ Մել Դալուզյանի մասին

Եվս մեկ կարկառուն. Դավիթ Հարությունյանը լքել է ՀՀԿ-ն. նրա վրա այլ «Լույս» է բացվել

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարկառուն մեկ այլ ՀՀԿ-ական եւս լքել է կուսակցությունը։ «Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում Դավիթ Հարությունյանի կենսագրականում նշված է, որ նա 2019-ին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։ Մինչդեռ հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ Արփինե Հովհաննիսյանը դադարեցրել էր անդամակցությունը ՀՀԿ-ին, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը շարունակելու է մնալ Հանրապետական կուսակցության անդամ եւ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի: Նշենք, որ Դավիթ Հարությունյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է «Լույս» հիմնադրամի տնօրեն»։

 



 

 

«Իրատես» թերթը գրում է. «Տարիներ անց, երբ ինձ հարցնեն՝ ի՞նչն էր պատճառը, որ «տապալվեց» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, լակոնիկ կպատասխանեմ՝ Facebook-ը: Մեկ անգամ չէ, որ գրել եմ նոր իշխանությունների՝ սոցիալական ցանցերից կախված լինելու մասին: Այսօրվա պես հիշում եմ, որ կայքերից մեկը լուսանկարել էր այն ժամանակ նախագահի կողմից վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի՝ թղթի վրա արված գծանշումներն ու հրապարակել, ինչը համացանցում դժգոհության մեծ ալիք էր բարձրացել, թե վարչապետը երկրի թիվ մեկ դահլիճում այլ բանով է զբաղված: Քննադատության էին արժանանում նաեւ առցանց խաղ խաղացող, այսպես ասած «շարիկ գլորող» պատգամավորները: Այս գումարման խորհրդարանում պատգամավորները ոչ թե խաղ են խաղում, այլ «Facebook անում», ու նրանց նույնպես բնավ չի կաշկանդում այն հանգամանքը, որ այդ ամենը կարող են նկատել, տեսանկարահանել ու հանրայնացնել վերեւում գտնվող լրագրողները: Չնայած այդ դեպքում էլ, երեւի, կարդարանան, թե «մութ ուժերին պատկանող լրատվամիջոցները փորձում են սեւացնել մեզ»:Առավել քան տարօրինակ է, երբ երեւույթը դրսեւորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների ժամանակ: Կառավարություն-Ազգային ժողով օրերս տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասին չէր հուզում՝ ինչ հարցի է պատասխանում վարչապետը: Գլուխները կախած հեռախոսների մեջ՝ երեւի մտքում հաշվում էին, թե երբ է գալու վերջին պատգամավորի հարց տալու ժամը, որ հոգիներն ազատվի ու «գնան իրենց գործերով»: Իսկ հասարակությունը բոլորովին այլ որակի խորհրդարան էր ակնկալում, որտեղ բոլորը լծված էին լինելու երկիրը շենացնելու գործին, գլուխները կախ աշխատելու էին օրենսդրական փաթեթների վրա, փորձելու էին պատասխանել քաղաքացիների բոլոր դիմումներին... Բանախոսների խոսքն արհամարհելու եւ Facebook-ով տարվելու արատավոր պրակտիկան շարունակվում է նաեւ այսօր ու գնալով «կատարելագործվելու» է։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուստամ Բադասյանի ուսանողական ընկերները կատակում են. «Կուրսում մոդելային կարիերայով զբաղվող մեր աղջիկներից մեկին էլ որ գլխավոր դատախազ նշանակեն, կմնանք պատմության մեջ»: Իսկ ինչպիսի՞ ուսանող էր Ռուստամը։ «Միջին վիճակագրական. միշտ ինքնավստահ, խրոխտ, հայրը վեցերորդ վարչության պետի առաջին տեղակալն էր, դրանից առաջ՝ ոստիկանության շտաբի պետը, նախկինների ժամանակ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ` պաշտոնավարման միակ հիմնական վայրում` ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում եւս նա եղել է «անբռնազբոս, խրոխտ, նպատակային»։ «Ինքը հազարավոր իրավաբանների մեջ այն եզակիներից է, որ կողմնակից է առանց դատական վճռի գույքի բռնագանձման գաղափարախոսությանը, ինչին շատերս մոտ չգնացինք, այդ իսկ պատճառով էլ նրա թեկնածությունը նախընտրվեց։ Օտար մարմին է այդ ինստիտուտը մեր երկրի համար, ինքն այդ օտար իրավաբանության մտքի կրողն է եւ պաշտպանում է այդ փիլիսոփայությունը, չնայած լուրջ պրոբլեմներ է ունենալու համակարգի հետ` ոչ միայն փորձառության, այլեւ նախարարության աշխատանքների ծավալի առումով»,- ասաց իրավաբանական աշխարհի մասնագետներից մեկը»:


 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանիհրաժարականից հետո սկսեցին շրջանառվել նաեւ կառավարության այլ անդամների անուններ, որոնց աշխատանքից «Իմ քայլը» խմբակցությունում դժգոհ են։ Մասնավորապես, խմբակցության մի որոշ հատվածը եւ, առավել եւս, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները դժգոհ են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքից՝ նրան համարելով թույլ նախարար։ Այդ դժգոհությունների պատճառ է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ Զոհրաբ Մնացականյանը նոր չէ համակարգում, մտերիմ է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանիհետ, այսինքն՝ «թավշյա» նախարար չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, անօգուտ ջանքեր էր գործադրում ինֆորմացիայի աղբյուրն իմանալու եւ նոր դրանից հետո պատասխանելու համար։ Հետո նահանջեց՝ ասելով, թե, օրինակ, ինքը դժգոհ չէ նախարարի աշխատանքից»։



 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախկին ռեժիմի դեմ, սակայն անուններ չէր նշել։ Եվ, ահա, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ակտիվ աշխատանքներ կարող է սկսել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության հետ, Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցության հետ, «Հայ Ազգային կոնգրեսի» հետ, ինչպես նաեւ համագործակցություն է ունեցել «Հանրապետություն» կուսակցության հետ: Նախարարի խոսքով՝ ինքն իր մտքում ունի նաեւ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնք նախորդ ռեժիմի դեմ են պայքարել ու այսօր արժանի են, որ իրենց հետ համագործակցեն»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանում ստեղծվելու է նոր քննչական մարմին: Դեռեւս քննարկման փուլում է այն հարցը, թե ինչ գործառույթներով այն պետք է օժտված լինի, բայց հայտնի է, որ ստեղծվում է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի համար»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի փակ քվեարկությունից հետո, երբ իշխանական թեկնածուն ստացավ 99 կողմ, 22 դեմ, 1 անվավեր ձայն, ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, աջուձախ փորձում են համոզել, որ այդ դեմ քվեարկողները հենց իրենք են։ «Լուսավոր Հայաստանը», Էդմոն Մարուքյանի վստահեցմամբ, ամբողջ կազմով մասնակցել է քվեարկությանը, եւ միայն Արման Բաբաջանյանն է կողմ քվեարկել, այսինքն՝ 18 դեմ-ը ԼՀԿ-ինն է։ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ գիտի՞, թե ԲՀԿ-ից քանիսն են դեմ քվեարկել։ «Որեւէ մեկը փակ քվեարկության պարագայում չի կարող նման պնդումներ անել, ինքն էլ չի կարող։ Եվ չեմ էլ ցանկանում, քանի որ ի սկզբանե հայտարարել ենք, որ ազատ ենք թողնում»։ Սպասելի՞ էր, որ իր քննադատական կոշտ ելույթից հետո ԲՀԿ-ում կողմ կքվեարկեն Գրիգորյանի թեկնածությանը։ «Գիտե՞ք ինչ՝ ո՞վ է ասել, որ իմ ելույթները պարտադիր ընդունելի պիտի լինեն մեր խմբակցության բոլոր անդամների համար հավասարապես։ Գուցե կան մարդիկ, որոնց համար իմ ելույթն ընդհանրապես հաճելի չէ։ Այնպես որ՝ պետք չէ իմ ելույթից բխեցնել իրենց քվեարկության արդյունքը։ Ամեն մարդ քվեարկել է իր խղճով՝ հիմք ընդունելով խմբակցության որոշումը, որն այս դեպքում ազատ էր թողել պատգամավորներին»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հունիսի 21-ին Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցի կլոր դահլիճում կազմակերպում է խորհրդաժողով՝ «Ռուսաստանի հայկական սփյուռքը. ներկա իրողությունները եւ զարգացման հեռանկարները» թեմայով: Դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի Արա Աբրահամյանը սփյուռքի զարգացման հեռանկար ասելով. եթե խոսքը թվական զարգացման մասին է, ապա դա, մեղմ ասած, այնքան էլ ցանկալի չէ, եթե որակական զարգացման մասին է, ապա գրեթե անհավանական է՝ նկատի ունենալով Աբրահամյանի զարգացման հեռանկարները»:

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքային փոփոխությունները նոր խնդիրների պատճառ են դարձել: Մասնավորաբար, այսպես կոչված, սուպերնախարարները լայն լիազորություններ են ստացել՝ աշխատել առանց որեւէ կաշկանդվածության՝ անցանկալիներից ազատվելու առումով: Վերջին մի քանի օրերին նախարարությունների՝ թերթին դիմած որոշ աշխատակիցներ փաստում են, որ «շեֆերի» կողմից ստեղծվում են այնպիսի արհեստական իրավիճակներ, որ վերոնշյալ «անցանկալիները» ստիպված լինեն ինքնակամ դիմում գրել: Մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ նախարարներից մեկն անգամ պարզապես բացեիբաց ասել է. «Իզուր տեղն ինձ վատամարդ մի դարձրեք, խելոք գրե՛ք, գնացե՛ք, էլի»: Ի դեպ, մեր տեղեկություններով, զտման գործընթացը չի շրջանցում նաեւ այլ, ոչ «սուպեր» նախարարությունների աշխատակիցներին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելելու է Զովունի թաղամասում գտնվող ոստիկանության զորամաս, որի ճանապարհը երկար ժամանակ քարուքանդ վիճակում էր, և վարչապետի այցի կապակցությամբ արդեն մեկ շաբաթ է՝ ասֆալտապատման բուռն աշխատանքներ են ընթանում։ Թաղամասի բնակիչները նախկինում պարբերաբար բողոքում էին ճանապարհի վիճակից, անանցանելի փոսերից։ Ինչ-որ մարդիկ հապճեպ փոսալցման աշխատանքներ էին կատարում, բայց առաջին իսկ տեղումներից հետո փոսերը կրկին բացվում էին։ Այժմ նրանք երջանիկ են։ Օրհնում են, որ Նիկոլ Փաշինյանի ոտքը եկավ-հասավ այստեղ։ Միաժամանակ ապագայի ծրագրեր են նաև մտմտում։ «Ճամփա՞ փակենք, ի՞նչ անենք, որ գազի հարցն էլ լուծեն»,- ասում են բնակիչները»։

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապարանի տարածքում գտնվող Գեղարոտ գետի վրա կառուցված երեք ՀԷԿ-երի սեփականատերերը դիմել են դատարան ընդդեմ բնապահպանության նախարարության, որը ՀԷԿ-երի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացրել: Մեկ այլ դիմումով էլ նրանք վիճարկում են Արագածոտնի մարզպետի և Ապարանի քաղաքապետի գործողությունների օրինականությունը, որոնք ուղղված են ՀԷԿ-երի գործունեության խոչընդոտմանը: Երեք ՀԷԿ-երի կառուցման համար ծախսվել է 5 մլն դոլար, և սեփականատերերը պատրաստվում են վնասի փոխհատուցում պահանջել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանն Արցախում ավարտել է ստորագրահավաքը, որով ցանկանում է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, ըստ որի` Հայաստանում 10 տարի ապրածները եւս կարող են Արցախում նախագահ ընտրվել: Հաջորդ քայլը ո՞րն է` հարցրինք արցախյան մեր աղբյուրին: «Ստորագրությունները պետք է ներկայացվեն խորհրդարան, սակայն, բացի դրանց վավերականության հաստատումից, կա նաեւ ստորագրությունների բովանդակային խնդիրը. բանն այն է, որ ստորագրությունների մի մասը հավաքել են, ասենք, հարցնելով՝ ցանկանո՞ւմ եք ձեր կյանքը լավանա: Բոլոր դեպքերում, 11 հազար ստորագրություն արդեն կա։ Խորհրդարանից հետո այն պետք է ներկայացվի Սահմանադրական, մեր դեպքում` Գերագույն դատարան, Սահմանադրությանը համապատասխանելու մասով քննության համար։ Հետո կրկին վերադառնա խորհրդարան, ստանա մեկ երրորդի ձայնը, հետո դրվի հանրաքվեի։ Կա նաեւ Հայաստանի օրենքներին համապատասխանության հարցը։ Այնպես որ` շատ խճճված գործընթաց է: Սակայն ամենաէական խնդիրը հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր փաստարկներից մեկը, բանակցային սեղանի շուրջ, այն է, որ ղարաբաղցիներն ինձ չեն ընտրել, իսկ Ալիեւին ադրբեջանցիներն ընտրել են, ուստի ես Ղարաբաղի փոխարեն չեմ կարող բանակցել։ Հիմա ի՞նչ է ստացվում` հայաստանցին կարող է գալ Ղարաբաղում ընտրվել, այսինքն՝ Փաշինյանի թեզը հօդս է ցնդում»։ Իսկ ինչպե՞ս կպահի իրեն ԱԺ ամենամեծ ուժը` Արայիկ Հարությունյանի (նույնպես` նախագահի թեկնածու) «Ազատ հայրենիքը»։ «Չի բացառվում, որ նրանք այս գլխից ազատ քվեարկություն հայտարարեն, որովհետեւ մեծ է հավանականությունը, որ այդ ստորագրությունները եւ ներկայացված պահանջը հակասահմանադրական համարվեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին