Երեկ երեկոյան ՀՀ կենտրոնական հավաքակայանում միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Երբ զորակոչիկների ավտոբուսներն արդեն պատրաստվում էին շարժվել դեպի զորամասեր, մի շարք ծնողներ փակել են հավաքակայանից դուրս եկող ճանապարհը՝ ասելով, որ իրենց երեխան չպետք է գնա այդտեղից:

Մեր աղբյուրները պնդում են, որ դրա պատճառով որոշակի ժամանակով ձգձգվել է ավտոբուսների մեկնումը:
Տեղեկություններ կան, որ ճանապարհը փակողները ալկոհոլի ազդեցության տակ են եղել:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


