▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եղբորս ու մյուս բոլոր տղաների զոհվելու առաջին մեղավորը հենց դուք եք, ձեր տգիտությունը ու էս կառավարությունը». Արսեն Մկրտչյանի քույր

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Արսեն Մկրտչյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 1-ին Սոթքում զոհված տղաներից մեկը հարազատ եղբայրս է՝ Արսենը։


Ոչ մեկի համար նորություն չի, որ մենք արմատներով Արցախից ենք՝ Հադրութի շրջանից (մեր երկու ծնողներն էլ այնտեղ են ծնվել ու ապրել մինչև ամուսնությունը)։ Մեր քեռին՝ Սեգոն, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Ձեզնից ոմանք ատում են Արցախն ու արցախցիներին…
Թե բա` Արցախը չլիներ՝ հանգիստ կապրեինք…
Արցախը չլիներ՝ պատերազմ չէր լինի…
Արցախը չլիներ` մեր երեխերքը չէին զոհվի…
Արցախցիք բա խի՞ չեն Հայաստանի համար զոհվում…
Արցախցիք փախնում են, իսկ մեր երեխերքը գնում են զոհվում…
Արցախցիք ընդհանրապես չեն էլ զոհվում…
Կրկնում եմ՝ արմատներով արցախցի Արսենը զոհվել է Գեղարքունիքի մարզում՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
Ի տարբերություն Ձեզ, այսուհետ Սոթքը, Վարդենիսն ու ամբողջ Գեղարքունիքի մարզը իմ սրբատեղին են։
Իսկ ամենից ցավոտն այն է, որ ձեզանից ոմանք արցախցիներին անգամ հայ չեն էլ համարում։
Մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների, եղբորս ու մյուս բոլոր տղաների զոհվելու առաջին մեղավորը հենց դուք եք, ձեր տգիտությունը ու էս կառավարությունը, որի միակ նպատակը մեր հայրենիքի վերջնական կործանումն է…
Բայց, էս երկիրը չի կործանվի։ Եղբայրս ու քեռիս զոհվել են հանուն Հայաստանի ու Արցախի գոյատևման, հանուն հայ ժողովրդի։ Մենք կործանվելու իրավունք չունենք։ Մենք կոտրվելու իրավունք չունենք։
Հ.Գ Արսենն ամուսնացած էր, ունի 2 անչափահաս դուստր։ Մի քանի ամսից ծնվելու է Արսենի որդին։ Արսենն անգամ չհասցրեց իմանալ, որ իր երրորդ երեխան տղա է լինելու…
Հ.Գ Ես գիտեմ, որ Արցախը գուցե անգամ որոշ արցախցիներից շատ ավելի շատ սիրող երևանցիներ, իջևանցիներ, գյումրեցիներ և այլ հայեր կան։ Խոսքս ընդհանրական չէ և չի վերաբերվում մեծամասնությանը։
Մի օր կսովորենք մեզ չտարանջատել արցախցիների, երևանցիների, սփյուռքահայերի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին