▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Facebook-ում և Instagram-ում կարգելեն զենք- զինամթերքի վերաբերյալ հաղորդագրություններ տեղադրել

Facebook-ի և Instagram-ի վարչակազմը կարգելի այդ սոցկայքերում այնպիսի հաղորդագրությունների տեղադրումը, որոնք վերաբերում են զենք- զինամթերքի մասնավոր վաճառքին։ Այդ մասին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մոնիկա Բիկերտը։

Բոլոր հաղորդագրությունները, որոնք կապ ունեն նման տեսակի մասնավոր կարգի գործարքների իրականացման հետ, կհեռացվեն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ Արգելքը չի տարածվի հրազենային զենքի գովազդի վրա, որը տեղադրում են արտոնագիր ունեցող վաճառողները՝ մի պայմանով, որ անմիջական գործարքները կիրականացվեն նշված սոցկայքերից դուրս։ «Վերջին 2 տարվա ընթացքում ավելի շատ մարդիկ են օգտագործում Facebook-ը, որպեսզի իմանան նոր արտադրանքի մասին, որպեսզի գնեն և վաճառեն իրեր»,- հայտարարել է Բիկերտը։ Նա նաև նշել է, որ ընկերությունը կշարունակի կատարելագործել առևտրի կանոնները սոցկայքերում, ինչպես նաև ապրանքների մասին տվյալների հրապարակումը։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին