▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆաինա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հավաքածուն՝ ԹՌՉՆԻ ՆՇԱՆԻ միավորմամբ

Ռուսական արվեստի թանգարանում նոյեմբերի 7-ին Ֆաինա Հարությունյանը ներկայացրել է իր առաջին թեմատիկ նորաձևության հավաքածուն` նվիրված եզակիությանը:

Դիզայների օրիգինալ աշխատանքները միավորում է թռչունի նշանը` ողջ հավաքածուի գլխավոր թեման, որն արտահայտվում է կարծես թեթև, բայց միևնույն ժամանակ բարդ զգեստների վերածված բազմերանգ թռչունների գեղեցկությամբ ու եզակիությամբ:
Միջոցառումը դիզայներ Ֆաինայի և աշխարհահռչակ ABSOLUT բրենդի համատեղ նախաձեռնությունն է:

ABSOLUT  բրենդը սկսած 1987 թվականից սերտորեն համագործակցում է նորաձևության աշխարհի հետ :

ABSOLUT բրենդը համագործակել է այնպիսի մեծությունների հետ ինչպիսիք են ` Ջիանի Վերսաչեն, Թոմ Ֆորդը ,Ստելլա Մաքարթնին , Ժան –Պոլ Գոտյեն, Ազադինե Ալայյան , Ջոն Գալիանոն և ուրիշներ :  Հայաստանում սա նմանատիպ առաջին համագործակցությունն է:
Այս երեկոյի ընթացքում, բացի հագուստի ցուցադրությունից  , երևանյան հասարակությանը կներկայացվի ABSOLUT—ի  հերթական սահմանափակ թողարկման շարքի գլուխգործոցը` ABSOLUT UNIQUE-ը:

Այս թողարկումը առանձնահատուկ է նրանով, որ մոտ 4մլն քանակությամբ ստեղծված ABSOLUT UNIQUE-ի շշերից յուրաքանչյուրն ունի իր եզակի դիզայնը, որը  ժամանակակից նկարիչների արվեստ է հիշեցնում , և չկրկնվող համարը: Շշերի միակ ընդհանրությունը անփոփոխ բաղադրությամբ ABSOLUT օղու պարունակությունն է :

 ABSOLUT-ի համար ամեն մի սպառող եզակի է, բրենդի նպատակն է յուրաքանչյուրին նվիրել իր պես բացառիկ ու նմանը չունեցող ABSOLUT շիշ :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին