▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականի առանցքային ցուցանիշներն զգալի ձեռքբերումներով․ անցնող տարվա ընթացքում Բանկի ակտիվները կազմել են 423 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 52%-ով։

2025թ․-ին Ֆասթ Բանկն ստացել է 2 ISO համապատասխանության հավաստագիր՝ տեղեկատվական ու կիբերանվտանգության և գաղտնիության բարձր պահանջներին համապատասխանելու համար։ Ի հավելումն, գերմանական «Agents for Impact» կազմակերպության կողմից իրականացված գնահատման արդյունքում Ֆասթ Բանկին շնորհվել է նաև Կայունության համապատասխանության B+ վարկանիշ։

Ֆասթ Բանկը շարունակել է զարգացնել թվային էկոհամակարգը․ թարմացրել է Մոբայլ հավելվածը և օնլայն բանկինգը, ավելացրել նոր հնարավորություններ` դարձնելով հարթակներն ավելի պարզ ու արագ։ Բանկն այսօր ունի 260 հազար ակտիվ հաճախորդ, որոնք ամեն օր անցում են կատարում դեպի Ֆասթի թվային հարթակներ։ Միայն մեկ տարվա ընթացքում առցանց գործարքների քանակն աճել է 10 անգամ։

Անցնող տարվա ընթացքում Բանկը թողարկել է ավելի քան 100 հազար ԱկնՔարտ, ընդլայնել է Visa քարտատեսակների ամբողջ փաթեթը՝ թվային քարտերից մինչև պրեմիում դասի մետաղական քարտ, գործարկել է նաև Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտեր։ Ի դեպ, այս տարի Ֆասթ Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգից ստացել է «Evolving Partnership Award 2025» մրցանակը, իսկ Mastercard միջազգային վճարային համակարգից՝ «Excellence in scaling payment solutions» մրցանակը։

Թվային լուծումներին զուգահեռ Ֆասթ Բանկն ընդլայնել է նաև իր ցանցը՝ բացել է 4 նոր մասնաճյուղ և վերաբրենդավորել 10-ը։ Կոնտակտային կենտրոնը ևս գտնվել է հաճախորդների տրամադրության տակ, որտեղ աշխատակիցները մեկ տարվա ընթացքում  սպասարկել են ավելի քան մեկ միլիոն զանգ։

Ֆասթ Բանկում հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվել աշխատակիցների մասնագիտական զարգացման և նոր գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտությունը․ Բանկը 2025-ին անցկացրել է 85 ներքին և արտաքին վերապատրաստման ծրագիր, որին մասնակցել է ավելի քան 1200 աշխատակից։ Նվիրված աշխատանքի շնորհիվ Բանկը նախորդ տարում դասվել է  առաջատար գործատուների շարքին։ 2025թ․-ին թիմը համալրվել է 361 աշխատակցով՝ դառնալով 1367 աշխատակից։ Ֆասթ Բանկին է միացել նաև ամենայուրահատուկ և խորհրդանշական անդամը՝ համրուկը՝ Բանկի թալիսմանը։

Ֆասթ Բանկը 4.784  մլրդ դրամից ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե և, հավատարիմ լինելով իր սոցիալական պատասխանատվության արժեքներին, 600 միլիոն դրամից ավելի գումար է տրամադրել բարեգործական տարբեր ծրագրերի։ Ֆասթ Բանկի վարկային պորտֆելն աճել է 55%-ով՝ դառնալով 341 մլրդ դրամ, որից 38%-ը սպառողական վարկ է, 30%-ը՝ կորպորատիվ վարկեր, 24%-ը՝ հիփոթեքային վարկեր  և  8%-ը՝ ֆինանսական վարձակալություն (լիզինգ)։ Բանկի ավանդային պորտֆելն աճել է 68%-ով՝ հասնելով 248 մլրդ ՀՀ դրամի։ Պարտավորությունների թիվն աճել է 63%-ով՝ դառնալով 339 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտատոմսերի թիվը՝ 109%՝ 29 մլրդ ՀՀ դրամ։

Ֆասթ Բանկի կապիտալը կազմել է 84 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 21%, Բանկի շահույթը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին