▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյսբուքյան գրառման պատճառով՝ Չարենցավանում ռեստորանի սեփականատիրոջ ազգականները ծեծել են բնակչին

«Չարենցավան քաղաքի բնակիչ Տ, Ծ-ն ահազանգել է ու հայտնել, որ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանում տոնական խնջույք է իրականացվում, ու բնակիչներին կոչ է արել չմասնակցել խնջույքներին, որից հետո ռեստորանի տերերը կապ են հաստատել իր հետ, հանդիպել ու ծեծի ենթարկել իրեն»,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

«Գրառումիցս հետո 2 հոգի զանգում-գրում էին, որ խոսալու բան կա: Տեղ պայմանավորվեցինք, եկան խոսելու, ասում էին, որ իրենց ռեստորանն է ու պահանջում էին ջնջել գրառումը, ես ասեցի, որ չեմ կարող ջնջել, քանի որ ողջ քաղաքն արդեն կարդացել է: Հետո էլ ասին՝ բա որ մեզ վիրավորեն, ես էլ ասեցի՝ որ վիրավորեն, կջնջեմ վիրավորական մեկնաբանությունները, եթե դա է խնդիրը: Խոսացինք, վերջացրեցինք, թեքվեցին, որ գնան, միանգամից շրջվեցին, հարձակվեցին, խփեցին, հետո նստեցին իրենց Opel մակնիշի ավտոմեքենան ու փախան»,-պատմել է քաղաքացին՝ նշելով, որ կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին