▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ից 1.440.000 դրամի մրցանակ՝ օրիգինալ գաղափարների համար. նոր հնարավորություն՝ նաև մարզերի հայ երիտասարդների համար

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Լավագույն տեխնոլոգիական լուծումներ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում հաղթող ճանաչված 15 թիմերը ստացան  1.440.000 դրամի չափով մրցանակ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ֆիլիպ Մորիս Արմենիան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ նախապես հայտարարել էին մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման նոր մրցույթ, որի նպատակն է աջակցել Հայաստանի թիմերին և ընկերություններին, որոնք աշխատում են նորարարական տեխնոլոգիական արտադրանքի վրա, որոնք կարող են հեղափոխել տնտեսության ավանդական ոլորտները։

/filemanager/uploads/2021/11/week-4/Filip_Moris_mrcanakner.jpg

Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության արտաքին կապերի կառավարիչ Վիկտորյա  Պողոսյանն իր խոսքում նշեց, որ ընկերությունը շատ է կարևորում նման ծրագրերին աջակցելը:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունն իր կորպորատիվ պատասխանատվության ծրագրի շրջանակներում շատ կարևորում է տեխնոլոգիաների կիրառումը այլ ոլորտներում, որը տալիս է հնարավորություն տարբեր թիմերին ստեղծագործել և իրենց տեխնոլոգիական գիտելիքները կիրառել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տուրիզմը, սպասարկման և այլ ոլորտները: Իրականում Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունի և այդ պոտենցիալին պետք է հնարավորինս շատ նման ծրագրերով աջակցել, որովհետև մեր երկրի ապագան հենց դա է: Մեր ընկերությունն ամեն տարի աջակցում է նման ծրագրերինԱյս ծրագիրը կարևորովում է նաև նրանով, որ բացի Երևանից՝ ներգրվված են նաև մարզերը, այսինքն՝ մարզերի թիմերին հնավարություն ենք տալիս բացել իրենց ձեռքերը, որպեսզի նրանք չմտածեն տեխնիկական, ֆինանսական, ադմինիստրատիվ հոգսերի մասին, այլ  ստեղծագործեն: Նշեմ, որ սա առաջին փուլն է, որի ընթացքում մենք ունեցել ենք 50-ից ավել դիմում և  Bootcamp-ի -ին մասնակցել է 45 թիմ, որից 15 թիմին մենք տալիս ենք մրցանակներ: Չեմ ուզում ասել, որ սա  գրանտ է, սա մրցանակ է իրենց նախաձեռնության համար, իրենց խիզախության հմար, որ իրենք փորձել են իրենց տեխնոլոգիական գաղափարները ներդնել այլ ոլորտներում: Յուրաքանչյուրին թիմին տված գումարային մրցանակն իրենք կօգտագործեն իրենց գաղափարի առաջխաղացման համար: Հայաստանում շատ լավ հիմք կա, մենք ունենք գիտելիք, ունենք շատ կրեատիվ մտքեր, որոնք պետք  անպայման կյանքի կոչել: Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը կանգ չի առնելու այս ծրագրի վրա, մենք ձորձելու ենք բռնել բոլոր այն մարդկանց ձեռքը, ովքեր կարող են մեր երկրին բերել հաջողություն և ծաղկեցնել մեր երկիրը»:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն նշեց, որ նմանատիպ մրցույթ առաջին անգամ են անում՝ չնայած վերջին 15-20 տարիների ընթացքում բազմաթիվ մրցույթներ են իրականացրել:

«Մրցույթի օրիգինալությունը նրանում է, որ փորձում ենք գտնել ոչ միայն տեխնոլոգիական լուծումներ, այլ դրանց կիրառությունը տնտեսության տարբեր ոլորտներում: Շատ ուրախ ենք, որ Ֆիլիպ Մորրիսի կողմից ստացել ենք ֆինանսավորում, և այս միջոցառումը դարձել է իրականություն: Միջոցառումը շատ լայնամասշտաբ է, այսինքն՝ այս տարվա ընթացքում ֆինանսավորելու ենք 30 ծրագրեր, և սահմանափակում չունենք որևէ ոլորտի հետ կապված:Հայաստանի տնտեսության ցանկացած անկյունում, որտեղ կա նորարարական կամ տեխնոլոգական լուծում, որը կարող է կյանքի կոչվել՝ բարձրացնելով տվյալ ոլորտի արդյունավետությունը կամ մրցունակ դարձնել այն, ապա մենք դա կգնահատենք: Ուրախ ենք, որ մրցույթին 60-ից ավել թիմ է մասնակցել: Մոտ 3 օր ժյուրին ընտրություն էր կատարում՝ լսելով բոլորի ելույթները»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը՝ նշելով, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Հաղթող թիմերից Doc2B-ի ներկայացուցիչ Գրիշա Հովսեփյանն Asekose.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ սպասում էր, որ իրենց անունը ևս կլինի հաղթողների ցանկում:

/filemanager/uploads/2021/11/week-4/Grisha_Hovsepyan.JPG

«Doc2B փաստաթղթերի գեներացման հարթակ է, որի միջոցով պարզ փաստաթղթեր ներմուծելով՝ միանգամից ստանում են իրենց անհրաժեշտ փաստաթղթերը: Օրինակ՝ աշխատանքի ընդունման պայմանագրի համար ուղղակի ընտրում են այդ գործողությունը, սկանավորում են  ID քարտը, ընտրում են  պաշտոնն ու աշխատավարձի չափը, և համակարգը միանգամից գեներացնում է աշխատանքային պայմանագիրը, այսինքն՝ ձեռքով հավաքելու կարիք չկա, խուսափում ենք մեխանիկական սխալներից, արագ է և հարմար, կարելի է օգտվել և հեռախոսով, և վեբ ծրագրով, այնպես որ  ամեն ինչ շատ պարզ է ու հեշտ: Քանի որ մենք ոչ տեխնոլոգիական ոլորտը բերում ենք դեպի տեխնոլոգիաներ, այս մրցույթը, կարծես թե, հենց մեզ համար էր ստեղծված: Ծրագրի անցկացումը շատ եմ կարևորում, քանի որ մեծ փորձ է, քանի որ գաղափարի մշակման փուլում շատ կարևոր է կողքից կարծիք լսելը: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը շատ կարևոր է ու հաճելի, որ գնահատվում է գաղափարը և նաև ռեսուրսներ է լինում այդ գաղափարն իրագործելու համար»,- ասաց Գրիշա Հովեփյանը:

 

 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին