▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանսների նախարարի «պլենտուզից» ցածր հայերենն ու գալուստսահակյանական լեզվամտածողությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լսում եմ նորանշանակ ֆինանսների նախարարի հարցազրույցը «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցին։ Երբ նրա նշանակումից հետո ծանոթացա գոնե պաշտոնապես ներկայացված կենսագրությանը, որոշակի ակնկալիքներ ինձ մոտ էլ առաջացան, քանի որ լավ կրթությունն ու ֆինանսատնտեսական հարուստ փորձը կարևոր նախադրյակներն են։ 

Բայց առաջին իսկ դիմանկարային հարցազրույցի ընթացքում պարզ է դառնում, որ այս մարդը խոսում է վատ հայերոնով, չնայած հայկական կրթություն ունի, գալուստսահակյանական ոճով է «կառուցում» իր միտքը, և չի կարողանում հստակ ձևակերպել ասելիքը։ 

Հիմա շատերը կասեն, թե մարդը կարող է ֆինանսատնտեական համակարգից հասկանալ, բայց լավ հայերեն չիմանալ՝ հավատացեք դա ամենատխմար արդարացումն է։ Եթե մարդը տարիներ շարունակ զբաղեցնելով լուրջ պաշտոններ չի կարող տարրական միտք ձևակերպել նորմալ հայերենով, ուրեմն այս մարդն առանձնահատուկ ընդունակությութններով չի փայլում։ Եթե մենք խոսում ենք քաղաքական նոր մշակույթի մասին, ապա այդ մշակույթը չի կարող լինել առանց մայրենի լեզվի նկատմամբ հարգանքի բացակայության և հաղորդակցվելու տարրական ունակությունների, թե ինչով տարբերվում նոր կաբինետը նախորդից՝ նույն պլենտուզից ցածր հայերոնով և խոսքի էթիկայից զուրկ պաշտոնյաները։

Արմինե Վարդեվանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին